Ազատվեք անքնությունից ու մի լավ քնեք այս խորհուրդների շնորհիվ

Դուք ունեք անքնություն կամ շատ դժվա՞ր եք քնում: Հավատացեք, Դուք միակը չեք: Պատճառները կարող են շատ տարբեր լինել: Ամեն դեպքում այսօր մենք կօգնեն Ձեզ մի լավ քնել:

Վեր կացեք և այլ գործերով զբաղվեք

 

 

Միգուցե սա զարմանալի է հնչում, բայց եթե չեք կարողանում քնել, վեր կացեք, մի գործով զբաղվեք, կարդացեք, ցրվեք, և կրկին պառկեք քնելու:

Քնից առաջ մի օգտագործեք սմարթֆոն կամ նոթբուք

 

 

Բացառեք բոլոր իրերը, որոնք լույս են արձակում: Հետազոտությունները ցույց են տվել, որ լույսը խանգարում է գլ-խուղեղի օրական ռիթմին: Ուղեղ կարծում է, որ դեռ ցերել է, և Դուք չեք կարողանում քնել:

Միշտ նույն ժամին պառկեք քնելու

 

 

Սովորաբար հանգստյան օրերին մենք ուշ ենք պառկում: Բայց դա կարող է խնդիրներ առաջացնել: Միշտ նույն ժամին քնելը ձևավորում է օրգանիզմի ներքին ժամացույցը:

Փոխեք մահճակալը

 

 

Մահճակալն այն կարևոր բաներից է, որի վրա չարժե խնայել: Վատ մատրացն ու սպիտակեղենը կարող են բացասաբար ազդեց Ձեր քնի վրա: Նորն ընտրելիս անպայման համացանցում կարդացեք մասնագետների խորհուրդները:

Մահճակալը միայն քնի համար է

 

 

Մահճակալում ուտելը կամ գիրք կարդալն իհարկե շատ հաճելի է, բայց դա կարող է խնդիրներ առաջացնել: Աշխատեք մահճակալի վրա պառկել միայն քնելու համար:

Խորը շնչեք

 

 

Աշխատեք շնչել դանդաղ և շատ խորը: Նման շնչառությունը կօգնի հանգստանալ: Շնչառական վարժությունները շատ օգտակար են քնելիս:

Շարժեք ոտքերի բութ մատերն ու հաշվեք 1000-ից մինչև 1-ը

 

 

Շատ ծիծաղելի է հնչում, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Փակեք վարագույրները, անջատեք լույսը, պառկեք: Դանդաղ շարժեք ոտքերի բութ մատերն ու սկսեք հետհաշվարկ 1000-ից: Յոգայի այս տեխնիկան կօգնի Ձեզ հանգիստ քնել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best