ԱԺ նախագահության արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

ԱԺ նախագահության արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Ազգային ժողովի նախագահությունից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք,- այս մասին այսօր Ազգային ժողովում հույս հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով` որ փոխվարչապետներից մեկն արդեն պատվաստվել է Astrazeneka-ով, մյուսն էլ կպատվաստվի Sputnik-V-ով:

Լսելով պատվաստվելու մասին ակնարկը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կատակով միմյանց մատնանշեցին։

Մանրամասները` լուսանկարում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են Քովիդ 19-ի դեմ, սակայն Փաշինյանը չի մանրամասնել, թե որ պատվաստանյութով։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best