«Ալադին»-ի բեմադրությունը Վաչե Թովմասյանի ու դստեր մասնակցությամբ։ Ինքնամեկուսացման դրական կողմերը։ Վիդեո

Ինքնամեկուսացման այս օրերի ընթացքում, մարդիկ հիմնականում բաժանվել են երկու խմբի։ Ոմանք անդադար բողոքում են տանը մնալուց ու ձանձրույթից, իսկ ոմանք ուրախանում ազատ ժամանակի համար, որը կարող են օգտագործել ընտանիքի հետ անցկացնելով։

Հումորիստ, հաղորգավար ու դերասան Վաչե Թովմասյանը հաստատ պատկանում է վերջիններիս խմբին։ Այս օրերի ընթացքում նա բավական ակտիվացել է ինսատագրամյան իր միկրոբլոգում և պարբերաբար հրապարակումներ է կատարում այնտեղ։ Եթե նախկինում Վաչեի հրապարակումները հիմնականում վերբերվում էին գործնական ու ընկերական կյանքին, ապա այժմ Թովմասյանի հրապարակումները ցույց են տալիս ինչպիսին է նա տանը՝ հայրիկի դերում։

Նրա հրապարակած տեսանյութերից երևում է, որ Վաչեն ուղղակի հաճույք է ստանում իր տանը մնալուց և թե իր, թե դստեր կյանքը լցնում ուրախությամբ ու մանկական ժպիտներով։ Այս անգամ հումորիստը տեսանյութ է հրապարակել, որտեղ դստեր հետ բեմադրում են «Ալադին» մուլտֆիլմը։ Ձեզ ենք ներկայացնում մուլտֆիլմը նոր մեկնաբանությամբ։ Դերերում՝ Ալադին՝ Վաչե Թովմասյան, արքայադուստր Ժասմին՝ փոքրիկ գեղեցկուհի Միա։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!