Ահա թե ինչպես կարելի է գումար խնայել ավելի թանկարժեք գնումների համար

Շատ ընտանիքների ամսեկան եկամուտը բավականացնում է միայն մթերքների, հագուստի և ընթացիկ տնտեսական գնումների համար: Իսկ խոշոր գնումները, այդ թվում կահույքը, համակարգիչը կամ խոշոր տնտեսական տեխնիակն, դառնում են խնդրահարույց:

Խորհուրդ են տալիս վերանայել Ձեր վերաբերմունքը ֆինանսներին: Այս խորհուրդները կսովորեցնեն Ձեր տնտեսել և գումարը քամուն չտալ:

Հրաժարվեք բրենդային ապրանքներից

 

 

Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ բրենդային ապրանքներն ավելի լավն են: Սովորաբար դրանք պատրաստվում են նույն բաղադրանյութերից, բայց ավելի թանկ են, քանի որ գնի մեջ ներառված են նաև մարքեթինգի, գովազդի, դիզային արժեքները:

Մի շփվեք վատնող մարդկանց հետ

 

 

Եթե Ձեզ շրջապատում են մարդիկ, ովքեր հանգիստ վատնում են և չեն հաշվում իրենց գումարները, Դուք դժվար թե սովորեք տնտեսել:

Կիրառեք հետաձգված գնումների մեթոդը

 

 

Եթե Ձեզ դուր է եկել որևէ իր, պարտադիր չէ այն միանգամից գնել: Սպասեք 48 ժամ, և եթե ցանկությունը չկորավ, ապա գնեք այն: Հակառակ դեպքում հրաժարվեք գնումից:

Սննդակարգից բացառեք բոլոր ըմպելիքները, բացի ջրից

 

 

Խոշոր քաղաքների բնակիչներն ամեն տարի սուրճի վրա ծախսում են մինչև կես միլիոն դրամ: Իսկ եթե դրան ավելացնենք զովացուցիպ ըմպելիքները, հյութերը և այլն, ապա գինը շատ ավելի կաճի: Մտածեք, արդյո՞ք այդ վայրկյանական հաճույքն այդքան գումար արժի:

Հանգստյան օրերն անցկացնել առանց ծախսերի

 

 

Վիճակագրության համաձայն՝ մարդիկ ավելի շատ գումար են ծախսում հանգստյան օրերի ժամանակ: Մոլ գնալու փոխարեն զբոսնեք այգում, հետաքրքիր սերիալ նայեք կամ համեղ ուտեստ պատրաստեք:

Կուտակեք գումար անսովոր տարբերակով

 

 

Կարելի է գումար կուտակելու հետքրքիր տարբերակներ մտածել: Օրինակ, ամերիկացի մի բլոգեր ամեն շաբաթ այնքան գումար է դնում իր կասսա, որքան այդ շաբաթ եղել է օդի միջին ջերմաստիճանը: Իհարկե, նրա գումարները բավական մեծ են, քանի որ նա կուտակում է դոլարով, իսկ ամերիկայում ջերմությունը չափվում է ֆարենհայթով, բայց Դուք կարող եք Ձեր հետաքրքիր մեթոդը մտածել:

Facebook Comments
Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Arm Best