Ահա թե ինչպես կարելի է ցանկացած օրն ավելի լավը դարձնել. փորձված խորհուրդներ

Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում ազատ ժամանակ կտրվել առօրյա հոգսերից: Նման դեպքում սովորաբար վերցնում ենք հեռախոսը, միացնում որևէ սերիալ կամ մտնում առցանց խանութ: Բայց դա ուժերը չի վերականգնում: Այդ ժամանակը հարկավոր է լցնել պարզ բաներով, որոնք որոշակիորեն լավացնում են կյանքը: Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում ազատ ժամանակ զբաղմունքների ցանկ:

Պարզապես նստեք փողոցի նստարարին 5-10 րոպե՝ առանց հեռախոսը միացնելու

Պարզապես ընտրեք լավ տեսարանով նստարան, վերցրեք մեկ բաժակ սուրճ, նստեք և ուսումնասիրեք շրջապատը: Փորձեք մանրուքները նկատել կամ զգալ արևի ճառագայթների ազդեցությունը: Դրա շնորհով Դուք Ձեզ աշխարհի մասնիկ կզգաք:

 

 

Զբոսնեք մոտակայքում

Զբոսանքը համարվում է ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական վարժություն: Այն թույլ կտա թարմանալ և լավացնել шրյան շրջանառություն: Իսկ թարմ օդն ու արևը Ձեզ էներգիայով կապահովեն:

Զբոսնեք այգում

Դա միավորում է զբոսանքի և բնության գրկում գտնվելու օգուտները: Այսպիսի «անտառային լոգանքները» ամրացնում են առողջությունն ու նյшրդերը:

Ըմպեք մեկ բաժակ ջուր

Ջուրը շատ կարևոր է օրգшնիզմի համար: Այն կօգնի թարմանալ և կխլшցնի սпվի զգացումը:

Զբաղվեք մեքենայի մաքրությամբ

Մեքենայում հավաքված ավելորդ իրերը վերացնելով՝ Ձեզ ավելի հարմարավետ կզգաք: Այժմ մեքենա նստելը շատ ավելի հաճելի կլինի:

Ինչ-որ օգտակար բան կերեք

Օրինակ՝ միրգ կամ բանջարեղեն: Դա հաճելի կլինի հատկապես մաքուր օդում: Ձեզ հետ բանան կամ խնձոր վերցրեք և նստեք այգու նստարանին:

Ձեր կյանքից մեկ օր վավերացրեք

Օրվա մեջ մի քանի անգամ, օրինակ 15 րոպեն կամ կես ժամը մեկ, լուսանկարվեք կամ լուսանկարեք շրջապատը: Ապա ամբողջ օրվա լուսանկարներն ավելացրեք ալբոմի մեջ և նկարագրություններ գրեք: Որոշ ժամանակ անց այդ լուսանկարները ջերմ հիշողություններ կարթանցնեն:

 

 

Անշահախնդիր օգնեք ինչ-որ մեկին

Որևէ օգտակար բան արեք Ձեր հարևանների, ընկերների կամ անգամ անծանոթ մարդկանց համար: Դա շատ ժամանակ չի խլի, բայց Դուք Ձեզ շատ լավ կզգաք:

Հավաքեք իրերը, որոնք չեք օգտագործում, և հանձնեք բարեգործության

Կան շատ իրեր, որոնք Ձեզ արդեն հարկավոր չեն: Բայց աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր նման իրերի կարիքն ունեն: Այդպես միաժամանակ տունը կազատեք ավելորդություններից և մարդկանց կօգնեն:

Խելացի գրքից մի հատված կարդացեք

Օրակա մի քանի էջ կարդալը բավական է: Կարևոր է կարդալուց հետո մտածել կարդացածի մասին:

 

 

Փոքրիկ պիկնիկ կազմակերպեք

Ձեզ հետ վերցրեք թեթև սնունդ, գտեք հարմար տեղ այգում և փոքրիկ պիկնիկ կազմակերպեք: Մի վերցրեք հեռախոսը: Պարզապես լիցքաթափվեք և հանգստացեք:

5 րոպե կենտրոնացեք շնչառության վրա

Փակեք աչքերն ու կենտրոնացեք շնչելու և արտաշնչելու վրա: Դա կօգնի զսպել անհшնգստությունը և կառավարել զգացմունքները:

Ընդունեք երկար լոգանք

Սովորաբար մեզ մոտ այդ պրոցեսն ավտոմատացված է: Այս անգամ մի շտապեք և պարզապես վայելեք ջուրը:

Յուրահատուկ ուտեստ պատրստեք

Սովորաբար մենք պարզ ուտեստներ ենք պատրաստում: Այս անգամ ավելի շատ ժամանակ ծախսեք՝ ինքներդ Ձեզ և Ձեզ հարազատներին ուրախացնելու համար:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best