Ահա, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից ամուսնու անդրավարտիքի օգնությամբ․ Վիդեո Լիլի Մորտոյի կողմից

Կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգընթաց, ամբողջ աշխարհում սկսվեց բժշկական դիմակների դիֆիցիտ։
Այն մարդիկ ովքեր հետևում են այդ թեմայով համացանցում հայտնվող նորություններին ու հումորային մեմերին, ապա գիտեն, որ օգտատերերի կողմից դրանք փոխարինելու տարաբնույթ ու տարատեսակ, հումորային ու լուրջ տարբերակներ են առաջարկվում։

Համացանցը ուղղակի ողողված է նմանատիպ լուսանկարներով ու տեսանյութերով։ Նմանատիպ մի հրապարակում է կատարել նաև Լիլի Մորտոն՝ հումորի ձևով անդրադառնալով թեմային։

Մորտոն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մարդկանց, ովքեր դիմակներ չեն գտնում կամ դրանք թանկ են իրենց համար, առաջարկում է պատրաստել այն տան պայմաններում։ Բայց սա դեռ սկիզբն է։ Սկանդալային գեղեցկուհին առաջարկում է դրանք պատրաստել, ոչ այլ ինչ, քան ամուսնու անդրավարտիքից։

View this post on Instagram

#MORTONAVIRUS ❌ EXIT ❌

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Կարճ ժամանակում հումորային տեսանյութը լայն տարածում է գտել։ Լիլիի հետևորդները բաժանվել են երկու խմբի և սկսել ակտիվորեն մեկնաբանել տեսանյութը։ Ոմանք այն գտել են զվարճալի, ոմանց համար այն գռեհիկ է դիտվել ու էսթետիկայից դուրս։

Ստորև տեղադրում ենք տեսանյութը։ Դիտեք, և կիսվեք մեզ հետ Ձեր տպավորություններով։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!