Ահա թե ինչ տարօրինակ սովորույթներ ունեն հանրահայտ աստղերը

Չնայած համաշխարհային աստղերն այդքան հեռու են թվում սովորական մարդկանցից, բայց սովորական մարդկանց նման ունեն տարօրինակ սովորույթներ: Որոշները թաքցնում են դրանք մարդկանցից, ուրիշները՝ ի ցույց դնում: Մեր այսօրվա հերոսները պատմել են իրենց տարօրինակ սովորույթների մասին: Դուք պարզապես կզարմանաք՝ տեսնելով այդ ամենը:

Անջելինա Ջոլի

 

 

Ջոլին սովորություն ունի միջատներ ուտելու, և նա պնդում է, որ դա օգտակար է, քանի որ միջատների մեջ շատ պրոտեին կա: Դերասանուհին այս սովորույթը ձեռք է բերել Ասիայում:

Էմինեմ

 

 

Հանրահայտ ռեփերը չի կարողանում քնել, եթե նրան սենյակում թեկուզ շատ քիչ լույս լինի: Այդ պատճառով հյուրանոցներում համար ընտրելիս նրա համար ամենակարևորը լույսից պաշտպանող վարագույրներն են:

Ջենիֆեր Էնիսթոն

 

 

Շատերը գիտեն, որ Էնիսթոնը վшխենում է ինքնաթիռով թռնելուց: Բայց նա շատ հետաքրքիր մեթոդ է հորինել վшխի դեմ պшյքարելու համար: Ամեն անգամ ինքնաթիռ բարձրանալիս՝ նա աջ ոտքով մի քանի անգամ հարվածում է հատակին և առաջինը հենց այդ ոտքն է դնում ինքնաթիռի մեջ:

Ջոնի Դեփ

 

 

Հոլիվուդի ամենաբրուտալ և տղամարդկային աստղերից մեկն ազատ ժամանակ սիրում է… Խաղալ տիկնիկներով: Նա անգամ Բարբիի հավաքածու ունի: Նման խաղերն օգնում են դերասանին հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո:

Սալմա Հայեք

 

 

Դստեր ծնվելուց անմիջապես հետո դերասանուհու մոտ ի հայտ եկավ տարօրինակ մի սովորույթ: Նա անընդհատ ուզում էր կուր-ծք տալ երեխային, այնքան շատ, որ մի անգամ կերակրել է օտար երեխայի:

Դեվիդ Բեքհեմ

 

 

Բեքհեմն իսկական պերֆեկցիոնիստ է: Նա այնքան է սիրում դասակարգվածությունը սառնարանում, որ մեծ քանակությամբ ժամանակ է ծախսում ապրանքները դասավորելու վրա: Նրա խոսքով, ամեն ինչ պետք է զույգ ունենա: Եթե նա տեսնի, օրինակ, երեք շիշ կոլա, երրորդ կարող է դեն նետել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best