Ահա, թե որտեղ և ում հետ է Լևոն Արոնյանը անցկացնում իր ձմեռային հանգիստը․ ՖՈՏՈ

Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր սիրելիի` Անիտա Այվազյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Նշենք, որ զույգն այս օրերին իր հանգիստն է վայելում Դիլիջանում։ Կադրում զույգը լուսանկարվել է ձնեմարդի հետ։

«Հայաստանում դեռ ձյուն է տեղում»,-լուսանկարին կից գրել է Արոնյանը։
Քիչ անց նա մի քանի լուսանկար է հրապարակել Դիլիջանից և նշել, որ Հայաստանում դա այն վայրն է, որտեղ անչափ սիրում է հանգստանալ։

Նշենք, որ Լևոն Արոնյանի անվան շուրջ սկանդալներն ու տարաձայնությունները չեն դադարում և եթե նախկինում դրանք կապված էին անձնական կյանքի հետ, ապա այժմ խոսքը վերաբերվում էր նրա կարիերայի շարունակությանը։ Բանն այն է, որ լուրեր տարածվեցին, որ աշխարհի լավագույն շախմատիստը և ամբողջ հայ ազգի հպարտություն հանդիսացող Արոնյանը որոշել է հանդես գալ այլ դրոշի ներքո։

Այս թեման դուրս բերվեց զուտ սպորտի բնագավառից և քաղաքական հնչերանգ տրվեց, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best