Այսօր մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Ես կյանքում այլ եմ, բեմի վրա՝ բոլորովին ուրիշ։

Այսօր մեծանուն դերասան ու ռեժիսոր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է։ Նա իր յուրօրինակ խաղի միջոցով ստացել էր հակական բեմի Չարլի Չապլին անվանումը։

Դերասանը նշում էր, որ կյանքում ինքը տրամաբանությամբ չի փայլում, չնայած բեմում հիմնականում նման դերեր է խաղում։ «Երբևէ ոչ երգել եմ, ոչ պարել և ոչ էլ արտասանել։ Եթե ինձ ասեն որևէ բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ, ոչ մի բան չեմ կարող ասել»,- ահա, թե ինչպես էր իրեն բնութագրում հանճարեղ Կարպ Խաչվանքյանը։

Հանճարեղ դերասանի առաջին բեմելն եղավ Կալմանի «Սիլվա» բեմադրության ժամանակ։ Խաչվանքյանը, ով մեծացել էր Թիֆլիսում, կարճ ժամանակում սովորում հայերեն, երբ 1944-ին տեղափոխվում է Հայաստան ու սկսում աշխատել Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Նրա ժամանակակիցները հիշում են՝ Կարպ Խաչվանքյանի բեմելների ժամանակ հանդիսատեսը ծիծաղից ընկնում էր գետնին, իսկ դահլիճը թնդում ուրախությունից։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!