Այս հիացմունքի արժանի կինը դիաստիարակել է 600 երեխա։ Ահա, թե ով է նա և ինչպես է դա նրան հաջողվել

Նույնիսկ մեկ երեխայի դաստիարակությունը կարող է դառնալ լուրջ փորձություն յուրաքանչյուր ծնողի համար, իսկ այս կինը 50 տարվա ընթացքում դաստիարակել է շուրջ 600 երեխա։

75-ամյա Լինդա Հերինգը 1970-ական թթ․-ից սկսած հոգ է տարել հարյուրավոր որդեգրած երեխաներին՝ նրանց ապահովվելով սնունդով, հագուստով, բուժօգնությամբ և այլն։

Երբ Հերինգը սկսեց դաստիարակել երեխաներին, նա ստիպված էր այն համադրել ծերերի խնամքի, գիշերային հսկիչի և այլ աշխատանքների հետ։ Հարյուրավոր երեխաներից շատերը, որոնց Լինդան վերցրել էր իր հոգածության տակ, ունեին մի շարք հիվանդություններ և կարիք ունեին հատուկ խնամքի։ Սակայն դա երբեք չի խանգարել այս կնոջը։

Ընդհակառակը, Լինդան հիմնականում որդեգրել է փոքր և հատուկ բժշկական խնամքի կարիք ունեցող երեխաների։ Նրա նկուղում միշտ կար բազմաթիվ արկղեր՝ լի երեխաների հագուստով, ըստ սեռի և տարիքի և նրա ոչ մի երեխան երբեք չի անհանգստացրել նրանով, որ ինքը որևէ բանի կարք ունի, եթե նույնիսկ Լինդայի մոտ է հայտնվել միայն մի հագուստով։

Էնթոնի Հերինգը, ով 3 տարեկանում հայտնվել էր Լինդայի մոտ, ասում է, որ դժվար է նկարագրել այս կնոջ ազդեցությունը իր կյանքի վրա։

Այդ երեխաներին հիմնականում վերցնում էին անապահով ընտանիքներից և Լինդան նրանց ապահովում էր տաքուկ անկողնով, տաք սնունդով , հագուստով և որ ամենակարևորն է սիրով։

Նա ամեն կերպ փոձում էր պահպանել ընտանիքները՝ չբաժանել քույրերին ու եղբայրներին։ Օգնում էր կենսաբանական ծնողներին փոխվել, որպեսզի նրանց հետ վերադարձնեն երեխաներին։ Լինդայի հյուրասենյակի պատին կախված են բոլոր այն երեխաների նկարները, որոնց նա դաստիարակել է։

Լինդայի 5 բիոլոգիական երեխաները և երեք թոռները շարունակել են նրա գործը՝ որդեգրելով այլ փոքրիկների։ Լինդան նշում է, որ բոլոր երեխաներին սիրել է այնպես, կարծես նրանք իր իսկական երեխաներն են։

2019թ-ի հոկտեմբերին, առողջական խնդիրների պատճառով, Լինդան որոշեց դադարացնել իր այդ գործունեությունը, իսկ այս շաբաթ Ջոնսոնի նահանգի տեղական մարմինների կողմից արժանացավ մրցանակի։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!