Այս տղան ամբողջ Ուկրաինան շրջել է ծանրոցի մեջ և ահա թե ինչու. Տեսանյութ

Բլոգերներն ինչ ասես չեն անում, որ գրավեն մարդկանց ուշադրությունը: Երբեմն նրանց քայլերը դառնում են իսկապես վտшնգավոր, բայց հենց նման տեսանյութերն են առավել շատ դիտում ունենում:

Օրինակ, հանրահայտ ուկրաինացի բլոգերն ինքն իրեն ծանրոցով ուղարկեց Կիևից դեպի Օդեսսա «Новая почта» փոստով: Ճանապարհին նա շատ տարօրինակ տեսանյութ է նկարահանել, որն արդյունքում շատ դիտումներ է ունեցել:

 

 

Ուկրաինացի բլոգեր Մաքսիմ Նադտոչին որոշեց յուրահատուկ նյութ պատրաստել և միաժամանակ ստուգել՝ որքան լավ է աշխատում երկրի ամենահայտի փոստը՝ «Новая почта»-ն: Այդ նպատակով բլոգերի ընկերները նրան դրեցին մեծ ստվարաթղթե տուփի մեջ և ուղարկեցին Օդեսսա: Տեսանյութում երևում է, որ տղան իր հետ վերցրել էր փոքրիկ պայուսակ ուտելիքներով, դшնակ, լուսարձակ և ջուր:

 

 

Փոստային բաժանմունքում ծանրոցը կշռեցին: Պարզվեց, որ այն կշտում է 63 կիլոգրամ: Մինչ ուղարկվելը Մաքսիմը մեկ գիշեր անցկացրեց պահեստում: Տղան պատմում է, որ նա կարողացել էր քնել: Ճանապարհորդության ընթացքում նա տեսանյութ էր նկարահանում և մեկնաբանում տեղի ունեցողը: Նրա խոսքով՝ տուփով ճանապարհորդելը հարմար էր, բայց փոքր-ինչ վшխենալու:

 

 

Ճանապարհին բլոգերը տուփի վրա անցքեր բացեց օդի համար: Բացասական կողմերից Մաքսիմը նշեց նաև այն, որ տուփն անընդհատ շարժվում էր, ամենայն հավանականությամբ վատ ճանապարհների պատճառով, և բեռնատարը շատ արագ էր շարժվում: Բլոգերի խոսքով՝ ճանապարհը տևեց 7 ժամ: 7 ժամ էլ նա մինչ այդ մնացել էր պահեստում:

 


Նրա տեսանյութը շատ արագ տարածվեց համացանցում: Իհարկը, «Новая почта»-ում նույնպես իմացան տեսանյութի մասին, բայց նրանք բացառում են, որ հնարավոր է տուփով մարդ տեղափոխել: Փոստի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ տեսանյութը բեմադրված է, և բլոգերով տուփը երբեք ոչ մի տեղ չի ուղարկվել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best