Անահիտ Սիմոնյանը՝ իր և Հայկոյի բաժնության լուրերի մասին

Երգիչ Հայկո ու դիզայներ Անահիտ Սիմոնյան զույգը թերևս մեր շոուբիզնեսի ամենավառ զույգերից մեկն են։

Վերջերս սկսել էին լուրեր շրջանառվել այն մասին, որ զույգի կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում և նրանք կանգնած են ամուսնալուծության շեմին։ Այս լուրերը գնալով ավելի հստակ տեղ են գրավել մեդյայում։ Այս ամենը այնքան տարածում է գտել, որ լրատվամիջոցներից ոմանք, անհիմն լուրեր տարածելու վտանգից խուսափելու համար, փորձել են ճշտել զույգից իրողությունը։

Նրանք կապ են հաստատել Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս ի պատասխան ասել է․ «Մենք չենք ցանկանում մեկնաբնել այս լուրերը»։

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացած է 2010 թվականից և ունի մեկ զավակ՝ Արամը։

Այժմ Անահիտ Սիմոնյանը, ով վերջին շրջանում գործունեություն էր ծավալում միայն իր դիզայներական ստուդիայում, այժմ հանդես է եկել նաև որպես երգչուհի ու հանդիսատեսին շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը։ Այն համագործակցության արդյունք է՝ ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներից՝ բլոգեր Քրիստինա Սաֆրանովայի և երգչուհի Անաստասիա Բրուխտիի հետ։ Ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է: Երգը ռուսերեն է, կոչվում է «А мы девченки просто любим жить»։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best