Անահիտ Սիմոնյանը գովազդում է իր՝ «Anahitsimonyan fashion», նորաձեւության տան հագուստը․ ՖՈՏՈ

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում և պարբերաբար հրապարակումներ է կատարում՝ հետևորդների հետ կիսվելով գործնական ու անձնական իրադարձություններով։

Անահիտ Սիմոնյանի հրապարակումներում մեծ դեր ունեն նաև ընտանեկան լուսանկարներն ու տեսանյութերը։ Նա չի զլանում իր հետևորդներին ուրախացնել իր և որդու համատեղ լուսանկարներով, ինչպես նաև իր նորաձևության տան ձեռքբերումներով ու հավաքածուներով։ Այս անգամ էլ Անահիտը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է իր` «Anahitsimonyan fashion» նորաձեւության տան հագուստը։ Հրապարակմանը կից Անահիտը խոսել է հայկական արտադրանքի որակի, դրան սատարելու մասին։

«Հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյանին՝ մրցակցային է, բարձրորակ եւ մատչելի:

Մեզ համար կարեւոր է մշտապես կատարելագործվել՝ բարելավելով ապրանքների եւ ծառայությունների որակը:

Մենք պետք է խրախուսենք ու զարգացնենք հայկական արտադրանքը՝ օգտվելով մեր տեղական արտադրանքից», — գրել է նա։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best