Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից․ նրա վիճակը վատացե՞լ է

«Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը արդեն մի քանի տարի է ինչ պայքարում է իր կյանքի ու առողջության համար։

Սիրված դերասանուհին հիվանդ է քաղցկեղի բարդ տարատեսակներից մեկով։ Նախնական բուժումը դերասանուհին ստացել էր հայրենիքում, այնուհետև մեկնել Գերմանյա, որտեղ էլ կատարել էին վիրահատությունը։ Սակայն վերջին շրջանում դերասանուհու ինքնազգացողությունը նորից վատացել էր և նա հերթական բուժումն էր անցնում Ռուսաստանի ամենահայտնի կլինիկաներից մեկու։

Օրերս համացանցում ինֆորմացիա տարածվեծ, որ Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից։ Լրագրողների հարցումներին իպատասխան, թե որն է եղել դրա պատճառը և ինչպես է դերասանուհու առողջական վիճակն ու ինքնազգացողությունը, Անաստասիայի հարազատները հրաժարվել են այս կամ այն կերպ մեկնաբանել։

Կատարվածի վերաբերյալ, լրագրողներին որոշ տեղեկություններ է հաղորդել նրան բուժող բժիշկներից մեկը,-«Բուժումը շարունակելն իմաստ չունի»,- նշել էր նա։

Գիտական ղեկավար և Ազգայի բժշկական հետազոտական նյարդավիրաբուժության կենտրոնի նախագահը՝ Ալեքսանդր Կոնովալովը, ավելի վաղ պատմել էր, որ առաջին իսկ ախտանշանների ժամանակ Անաստասիան դիմել էր հենց իրենց բժշկական կենտրոն, ինչից հետո որոշել էր բուժում ստանալ Գերմանիայում, որտեղ դերասանուհին հաջող վիրահատություն էր տարել:

Ակադեմիկը ցավով նշել էր, որ եզակի դեպքերում է հնարավոր լինում հաղթահարել քաղցկեղի այս տեսակը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best