Անհավանական է․ Կանադացի ընտանիքը տեղափոխվելիս տունը վերցրել են իրենց հետ

Կանադացի մի ընտանիք տեղափոխվելիս տունն իրենց հետ են վերցրել: Կինն ու ամուսինն այնքան էին ցանկանում ապրել հին տանը, որ այն անցկացրեցին լճով: Շինությունը ջրով լողաց 90 կմ: Ամուսինները շատ երկար ու մանրակրկտորեն էին ուսումնասիրել տեղափոխվելու պլանը: Նախագիծն ի կատար ածվեց: Տունը տեղ ասավ առանց վնшսների: Բայց ինչպե՞ս դա նրանց հաջողվեց:

 

 

Քիրկ Լովելն ու Դենիել Փենին իրենց հին տունը տեղափոխեցին նոր գեղատեսիլ վայր: Ամուսինները տունը գնել էին թոշակառուներից, ովքեր պատրաստվում էին այն քանդել:

Զույգը խոստովանեց, որ այդ տունն իրենց երազանքն էր: Բայց ցամաքով այն տեղափոխել հնարավոր չէ էլեկտրահոսանքների լարերի պատճառով: Այդ պատճառով նրանք որոշեցին այն տեղափոխել ջրով, ինչպես դա արել են կանադացիները նախորդ դարի կեսերի տեղափոխության ժամանակ: Ընտանիքները, որոնց ստիպում էին հեռանալ, իրենց հետ ծովով տանում էին նաև իրենց տները:

 

 

Երկու ամիս ամուսինները ուսումնասիրում էին, թե ինչպես կարելի է տունը ջրով տեղափոխել: Նրանք հաշվեցին, որ դրա համար իրենց հարկավոր է 28 պլաստմասե տակառ և պենոպլաստ: Տունը ինքնաշեն լաստի վրա տեղափոխելը տևեց 7 օր:

 

 

Վերջապես ամուսիններն իրենց տունն իջեցրին ջրի վրա և ուղարկեցին 90 կմ հեռավորությամբ ճանապարհորդության: Նրանք խոստովանում են, որ շատ էին վшխենում, քանի որ տունը կարող էր խորտակվել, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ:

 

 

Տեղափոխման ընթացքում կանադացիներին օգնում էին հարևաններն իրենց փոքրիկ նավակներով: նրանք հետևում էին, որ շինությունը շատ չխորասուզվի: Ընդհանուր առմամբ լճով տեղափոխումը տևեց 5 ժամ:

 

 

Արդյունքում պատմական շինությունը պահպանվեց: Խոնավացած պատերը չորացրեցին արտադրական ֆեների միջոցով: Ամուսինները պատրաստվում են վերանորոգում իրականացնել և ապրել այդ գեղատեսիլ վայրում:

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Arm Best