Աննա Հակոբյանը հրապարակում է կատարել․ Շուշանն ու Արփին իսպանական ֆլամենկո են պարում։ ՎԻԴԵՈ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պարբերաբար հրապարակումներ է կատարում ինստագրամյան իր միկրոբլոգում։ Նա իր հրապարակումների միջոցով հանրությանն ու իր հետևորդներին է ներկայացնում և տեղեկացնում իր գործնկան հանդիպումների և կատարված աշխատանքների մասին։

View this post on Instagram

Ուրախությամբ հայտարարում ենք «Իմ քայլը» հիմնադրամի՝ @mystepfoundation 2020-2021 ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Սահմանված չափորոշիչները բավարարող դիմորդները կարող են իրենց հայտերը ներկայացնել առցանց։ Առաջնայնություն է տրվելու Հայաստանի զարգացման համար հեռանկարային համարվող մագիստրոսական կրթությանը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թ. հուլիսի 10։ Մանրամասները՝ ստորև հղումով: https://mystep.foundation/hy/our-work/210/

A post shared by Anna Hakobyan (@annahakobyan.official) on

Բացի նմանատիպ հրապարակումները, Աննա Հակոբյանը ժամանակ առ ժամանակ հրապարակում է նաև ընտանեկան տեսանյութեր ու լուսանկարներ։ Վերջերս նման մի հրապարակումով նա ներկայացրեց, թե ինչպես է իրենց ընտանիքը պատրաստվում ու նշում Սուրբ Հարության տոնը։

Իսկ այս անգամ Աննա Հակոբյանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ իրենց կրտսեր աղջիկները իսպանական ֆլամենկոյի փորձեր են անում։ Ինչպես նշել է Հակոբյանը, աղջիկները նման փորձեր են անում, որպեսզի աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն։

Աննա Հակոբյանը հրապրակմանը կից մասնավորապես գրել է․

«Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն, ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն😂😍»։ Գրառմանը կից Հակոբյանը նաև ավելացրել է #Մնատանը, #Փրկիրկյանքեր, #միասինկհաղթահարենք հեշթեգները։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!