Առաջին անգամ «Ինստամերկ»-ում Անահիտ Սիմոնյանը մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը

Երգիչ հայկոյի ու երգչուհի Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության լուրերը հաճախ էին շրջանառվում համացանցում։ Այդ լուրերը ժամանակի ընթացում ասեկոսեներից ավելի հստակ աղբյուրներով տեղեկատվության էին վերածվում, սակայն զույգը մինչ այս հրաժարվում էր լրագրողներին այս կամ այն կերպ մեկնաբանություններ տալ թեմայի վերաբերյալ։

Լրագրողները բազմից էին Անահիտ Սիմոնյանին, հաստատելու կամ հերքելու համար տեղեկությունը, սակայն նա նշել էր, որ ցի ցանկանում որևէ կերպ անդրադառնալ ու մեկնաբանել թեման։

Սակայն երեկ Նա իր և Հայկոյի բաժանության մասին խոսել է Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» առցանց նախագծի շրջանակում: Անահիտը հաստատել է, որ ինքն ու Հայկոն այլևս միասին չեն և ամեն ինչ անում են, որ ամուսնալուծության այս ընթացքն ու առհասարակ իրենց միասին չլինելը իրենց 8-ամյա որդու՝ Արամի, համար հնարավորինս ոչ սթրեսային լինի։

Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն ամուսնացել էին 2010 թվականին։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best