Արամ MP3-ն ու կինը հրապարակել են իրենց հարսանեկան լուսանկարները․ Միթե, իրոք այսպիսին էին նրանք 13 տարի առաջ

Երգիչ հաղորդավար ու հումորիսը Արամ MP3-ն այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նա պարբերաբար հրապարակումներ է կատարում, իր հետևորդների հետ կիսվելով առօրյա ու գործնական կյանքով՝ ներկայացնելով դրանք հետաքրքիր լուսանկարների ու տեսանյութերի միջոցով։

Այս անգամ էլ երգիչը լուսանկարներ է հրապարակել, իր կյանքի կարևորագույն իրադարձության տարեդարձի առթիվ։

Բանն այն է, որ Արամ MP3-ն ու կինը՝ Աննան, նշում են իրենց ամուսնության 13-ամյակը։ Այս պահին նրանք հեռու են միմյանցից, քանի որ Արամը Լոս Անջելեսում է։ Նրանք միմյանց շնորհավորել են նաև սոցցանցերի միջոցով։

Աննան արխիվային լուսանկարներ է հրապարակել Արամի հետ և կից գրել․ «Մենք 6 բարձով ենք քնում ու ջահել ենք մնում։ Մնացած հարցերում էլ ամեն ինչ օրինաչափ չի, ու դա հրաշալի ա։ Մեզ ցանկանում եմ արտակարգ, աննորմալ հուշեր դարձող ֆանտաստիկ տարիներ, իսկ հիմա ընդամենը 13»։

Արամն ավելի սակավախոս է գտնվել և լուսանկարներին կից գրել է «13»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best