Արենի մայրն ամեն անգամ աղոթքը սրտում պահած գնաց եկեղեցի. Անի Ավետիսյանի հուզիչ գրառումը

2000 թվականի Ստեփանավանում Չատինյանների ընտանիքում ծնվեց ընտանիքի երրորդ որդին Արենը։

Ժպտերես,ուրախ,պարտաճանաչ,բարի,խելացի Արենը ընկերական շրջապատում մեծ սեր ու հարգանք էր վայելում։

Ու ինքն էլ այդպիսին էր սիրում էր շատերին։ Ուզում էր լավագույն սպորտսմենը դառնար։ Ծանրամարտիկ էր։

6 տարեկանից հաճախում էր Ստեփանավանի մարզադպրոց։Իսկ մարզիչը հենց իր հայրիկն էր։

Ուներ բազում մրցանակներ։ 10 տարեկան էր երբ Գյումրիում հերթական մրցման ժամանակ դարձավ Հայաստանի չեմպիոն։

Այդ տարիքից նա տեղափոխվեց Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Նա մասնակցել է պատանիների մրցումներին և բազում հաղթանակներ է գրանցել։

Աշխատում էր սրճարանում,որտեղ դարձել էր մի ընտանիքի անդամ և ում բոլորն էին անսահման սիրում։

Նա սիրված էր ոչ միայն ընտանիքի,հարազատների կողմից,այլ բոլոր նրանց,ովքեր հասցրել էին գոնե մեկ օրով ճանաչել Արենին։

Իր հետ անցկացրած ամեն րոպեն երջանկություն ու տոն էր շրջապատի համար։

2019 թվականին էլ Արենը պատրաստվում էր պատանիների Եվրոպայի մրցումներին երբ եկավ ծառայության ժամանակը։

Հուլիսի 2-ին Արենը պատրաստակամ,երջանիկ ժպիտը երեսին մեկնեց հայոց բանակ,ծառայության անցնելով Մեղրիի Ագարակ գյուղում։

1 տարուց մի քիչ էլ ավելի անցել էր ծառայությունից երբ սկսվեց պատերազմը։

Հենց հաջորդ օրը իրենց տարան Ջաբրաիլ,որտեղ էլ Արենը թեժ մարտերի էր մասնակցում։Ժպիտը երեսին ու երգելով Արենը պատերազմ գնաց։

Հպարտացել էր,ուրախացել,որ Գետաշենը ազատագրել էին։ Նա կռվի պահին,ոչ մի վայրկյան ընկերներին միայնակ չթողեց,հետախույզ տղան անգամ վիրավոր վիճակում կռվեց մինչև վերջ։

Հոկտեմբերի 19ին վերջին անգամ խոսեց մայրիկի հետ։Ամեն անգամյա զանգերի նման,այդ անգամ էլ Արենը շատ ուրախ էր խոսում,անգամ կատակներ էր անում։

Միայն այդ օրը ասաց,որ Ջաբրաիլում է և հորդորեց,որ չզանգի,չանհանգստանան.

«Մամ զարյադկա չունեմ,երբ կարողանամ,կզանգեմ։ Չնեղվես,քեզ լավ նայի»։

Արենի մայրն ամեն անգամ աղոթքը սրտում պահած գնաց եկեղեցի աղոթելով հայ բոլոր զինվորների և իր որդու համար։Եվ միայն հոկտեմբերի 23-ին իմացավ,որ որդին 2 օր առաջ անմահացել է։

Արենը սպորտսմենի հետ մեկտեղ դարձավ լավագույն զինվորներից մեկը,ով հավերժ կպաշտպանի սահմանները հայոց։

Ուրախ երգով Արենը պատերազմ գնաց,որ ձայնը հասնի երկնքին ու խաղաղություն բերի։

Փառք քեզ Արեն Չատինյան, Ճանաչենք մեր Հերոսներին

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best