Արուս Տիգրանյանը կկանգնի դատարանի առաջ․ ինչում են մեղադրում հաղորդավարուհուն։ Մանրամասներ

Արուսիկ Տիգրանյանին դատի են տվել ապատեղեկատվության համար։

Ապրիլի 10-ին «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին և նրա ընկերուհուն՝ պահանջելով հերքել գործարար համբավն արատավորող ու իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հաղորդավարուհին ինստագրամյան իր էջք+ում տեղեկաց րել էր այն մասին, որ իր ընկերուհուն ու նրա մայրիկին ՀԴՄ կտրոն պահանջելու համար ծաղրել են խանութում։

Հենց այս գրառումն էլ դարձել է նման դատական քաշքշուկների պատճառ։ Սակայն հայտնի հաղորդավարուհին ու դերասանուհին ուրախ է կատարվածի համար։ Անդրադառնալով կատարվածին նա նշել է որ որ իրականում ուրախ է իրեն դատի տալու համար։ Ավելին, Արուսիկը կարծում է, որ սա հնարավորություն է՝ բոլորի ուշադրությունը սևեռել այն հարցին, որ այսօր Հայաստանում շատ մարդիկ ծիծաղելի են համարում ՀԴՄ կտրոն ուզելը:

Տիգրանյանը խոստովանել է, որ չնայած հիմա աշխատում է պրոֆեսյոնալ փաստաբանական թիմի հետ, բայց ինքն էլ չգիտի , թե ինչպես կընթանա դատական գործընթացը։ Հաղորդավարուհին, որը նաև շատ ակտիվ կերպով վարում է իր սոցցանցի միկրոբլոգը․ նշել է, որ չի վախենում և նույնիսկ մտադիր է գործընթացի բոլոր մանրամասները ներկայացնի վիդեոբլոգի նկարահանումների միջոցով։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!