Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել «Հանրապետական ծննդատան»-ը մահացած նորածնի դեպքի մասին. մինչ օրս ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել «Հանրապետական ծննդատան»-ը մահացած նորածնի դեպքի մասին. մինչ օրս ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին

«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։

Այս մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։

Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»:

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!