Արտակ Զաքարյան, վախենալուդ կոչը ընդունված է. պատրաստվեք անխուսափելիին, մայր հողի վրա այլևս ոչ մի մոլախոտ չի լինելու և մենք կհասցնենք արմատախիլ անել դրանց

Արտակ Զաքարյան, վախենալուդ կոչը ընդունված է. պատրաստվեք անխուսափելիին, մայր հողի վրա այլևս ոչ մի մոլախոտ չի լինելու և մենք կհասցնենք արմատախիլ անել դրանց

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ, ԴՈՒՔ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ, ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻՆ

ՀՀԿ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսուբյան էջում արձագանքել է Ալեն Սիմոնյանի, Ս.Սարգսյանի մասին հայտնած կարծիքին և հայտարարել, <<Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք, Ալե՛ն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել>>:

Արտակի գրառման առաջին կետի հետ համաձայն եմ, իրոք ՀՀ ում դեռ շրջում է պոպուլիզմի ուրվականը և կարծում եմ նա պոպուլիզմի ուրվական ասելով բացահայտել է իր հայրենի ՀՀԿ-ի ողջ էությունը:

Այսպես՝

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Գալստյանը:

— ուրվական՝ Մեռած մարդու կամ կենդանու հոգի, որը կարող է լինել տեսանելի տեսիլք՝ երևույթ, որ երևում է հիվանդ երևակայությամբ կամ սնահավատ մարդկանց: Դրանք այն մարդկանց հոգիներն եմ, որոնք մահվանից հետո չեն անցել քավարանը, կենդանության օրոք իրենց գործած մեղքերի պատճառով:

-Պոպուլիստ՝ մարդիկ որոնք համարում են, որ իրենք ու միայն իրենք են ներկայացնում իրական ժողովրդին և իրենցից լավ որևէ մեկը չգիտի, թե ինչ է ուզում իրական ժողովուրդը:

Արտակ Զաքարյանը իր գրառման մեջ Սերժ Սարգսյանին անվանում է <<երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործիչ

Համաձայնվեք, որ այսպես կարող է մտածել միայն պոպուլիստ, մեռած կուսակցությունը, որը իր գործած մեղքերի պատճառով չի անցել քավարանը, իսկ որպես քաղաքական ուժ, ուրվականի, տեսիլքի տեսքով կարող է երևալ միայն հիվանդ երևակայությամբ կամ սնահավատ մարդկանց:

Այսինքն հարգելիներս, քանի դեռ Արտակ Զաքարյանը և ՀՀԿ ականները շրջում են ՀՀ ում, ապա երկրում կշարունակի շրջել նաև պոպուլիզմի ուրվականը:

Ի՞նչ վերաբերվում է Սերժի մեկ գիշերվա ընթացքում կատարած քաջագործություններին, ապա ես դրանցից հիշում եմ, մեկ գիշերվա ընթացքում կազմակերպած Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան քառօրյան իր 100-ից ավել զոհերով և 800 հեկտար տարածքային կորստով:

Կարծում եմ Սերժի և ՀՀԿ-ի այս մի գիշերվա քաջագործությունները առանցքային դեր ունեն նրանց գործած այն մեղքեր ցանկում, որոնց պատճառով նրանք չեն կարողանում անցնել քավարանը և որպես ուրվական դեռ շրջում են ՀՀ ում:


Ինչ վերաբերվում է նոր իշխանության կողմից սերունդներին թողնելիք ժառանգությանը, ապա նշեմ, որ ժառանգությունը առկա է և տեսանելի արդեն այսօր, նրանք սերունդներին կթողնեն առանց ռոբասերժական կլանի և ՀՀԿ-ի Հայաստան:

Ինչ վերաբերվում է վախենալուն:

Այստեղ նույնպես համաձայն եմ, ասեմ ավելին, ես ինքս ունեմ թավշյա վախեր, որ կարող է չհասցնենք մայր հողից արմատախիլ անել ռոբասերժական, ՀՀԿ ական կլանի վերջին մոլախոտին և նրանք հանկարծ նորից չբազմանան: Այդ դեպքում իրոք սերունդների հետ առերեսվելու խնդիր կունենանք:

Ամփոփեմ ՝


Արտակ Զաքարյան, վախենալուդ կոչը ընդունված է, իմ կողմից պարզաբանված, այնպես որ պատրաստվեք անխուսափելիին, մայր հողի վրա այլևս ոչ մի մոլախոտ չի լինելու և մենք կհասցնենք արմատախիլ անել դրանց:

Facebook Comments
Գնահատականը
( 6 оценок, среднее 4.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best