Բա մի բան էլ դուք գրեիք, երբ Տավուշում քաջ տղաներ զոհվեցին.Էն որ հայկական դրոշի համար ուշքները գնում էր ու եվրոտեսիլ գնալու իրար հերթ չէին տալիս. Ռեգինա Պրազյանի կոշտ դիտարկումը

Բա մի բան էլ դուք գրեիք, երբ Տավուշում քաջ տղաներ զոհվեցին.Էն որ հայկական դրոշի համար ուշքները գնում էր ու եվրոտեսիլ գնալու իրար հերթ չէին տալիս. Ռեգինա Պրազյանի կոշտ դիտարկումը

Երեկ նկատեցի՞ք, որ Մոսկվայում մեր հայրենակիցներին իրենց երգով ուրախացնում էին թե մեզ համար անծանոթ երգիչներ, որոնք հավանաբար ռեստորաններում են միայն երգում և թե նաև հայտնիություն ունեցող երգիչներ։ Արարքը խրախուսելի էր, ոգևորող և հաճելի։ Դա մեր դրսում ապրող երգիչներն էին։ Նրանց նման տասնյակ երգիչներ էլ կարանտինի ժամանակ պատշգամբից էին երգում՝ ուրախացնելով հազարավոր մարդկանց։ Մենք Հայաստանում ունենք այնքան շատ երգիչներ, որ հաշվելն էլ բարդ և դժվարին գործողություն կլինի։ Նրանցից մի քանիսը ուղիղ եթերով երգում էին ժողովրդի համար ու լավ տրամադրություն պարգևում։ Իսկ ի՞նչ էին անում մնացածը։

Մի ճղճիմ մաս ցույցեր էր կազմակերպում ու մասնակցում, իսկ մնացածը լուռ անհետացել էին։ Նրանցից ոչ մեկ չէր էլ պատրաստվում անվճար երգել հասարակ ժողովրդի համար գոնե որոշ չափով լավ տրամադրություն ապահովելու համար այս առանց այն էլ բարդ և դժվարին ժամանակաշրջանում։ Չնայած աչքովս ընկել էր մեկը, թե ինչպես էր երգում Երազ թաղամասի էլիտար շենքերից մեկի բակում։ Դա ինքնագովազդ էր զուտ։ Նույն երգիչը կամաչեր որևէ հին և անշուք շենքի դիմաց կանգնել և բնակիչների համար երգել։ Ազգի միջև խտրականություն դրողները դուք եք, որ միայն հարուստներն են ձեզ կարողանում երգացնել! Էն որ հայկական դրոշի համար ուշքները գնում էր ու եվրոտեսիլ գնալու համար իրար հերթ չէին տալիս՝ բա դրանք ու՞ր են հիմա։ Ի՞նչու մեկը մի գրառում չարեց Տավուշի դեպքերի հետ կապված։

 

Ինչու՞ մեկը չբարձրաձայնեց Ադրբեջանի ոտնձգությունների մասին, որի հետևանքով քաջ տղաներ զոհվեցին։ Բա ձեր համար էլ են սահման պահում այ աստղայինը տարած ու ձեզանից ոչինչ չներկայացնող աղբակույտ։ Հայաստանի Հանրապետության պետ բյուջեի հաշվին ու հայ ժողովրդի հաշվին էիք եվրոպաներում ֆռֆռում ու եվրոտեսիլի մասնակցում ու անուն ձեռք բերում։

Բա մի բառ էլ դուք գրեիք, որ միջազգային հանրությանը իրազեկեիք մեր երկրի հանդեպ կատարվող ոտնձգությունների մասին։

Սիրուշո՞ն կնեղանար, թե՞ Սիրուշոի սկեսրայրը։ Բա դուք էլ ե՞րբ, կամ ինչո՞վ պետք է օգտակար լինեք մեր երկրին, որ հիմա եք լռում։ Ժողովուրդը ոնց ձեզ մարդ սարքեց, էնպես էլ կվերադարձնի ձեր առաջվա դիրքին ու արժանիքներին։ Շատ եք մի տեսակ գոռոզացել, բայց թե ինչներիդ վրա՝ ես էլ չգիտեմ։ Ոչ մի արժանիք չունեք անկեղծ խոսք!!! Սակայն ժողովուրդը նաև հիշում է շատ արժանապատիվ երգիչների և երաժիշտների, որոնք իրոք հայրենասեր են և հակապետական ոչ մի քայլ չեն արել։ Ճիշտ է քիչ եք դուք, բայց կարևորը կաք

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.8 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!