Գոշ Հակոբյանը նշել է տարեդարձը․ ծննդայն կարևոր անակնկալը անչափ ուրախացրել է դերասանին։ ՖՈՏՈ

Ապրիլի 15-ին դերասան, երգիչ Գոշ Հակոբյանը նշում էր ծննդյան 23-ամյակը։ Չնայած այն հանգամանքին, որ դերասանը որոշել էր բավական մեծ շրջանակում նշել ծննդյան տարեդարձը և հրավիրել իր բոլոր ընկերներին ու ծանոթներին՝ մոտ 300 հոգի, երկրում տիրող արտակարգ դրությունից ելնելով լրիվ այլ կերպ է տոնել այն։

«Ցանկանում էի տոմսերով Happy birthday party կազմակերպել ամերիկյան ոճով, բայց… մնաց մյուս տարի», խոստովանում է դերասանը։

Չնայած ներկայիս ոչ բարենպաստ պայմաններին, դերասանը բավականին հետաքրքիր ու հագեցած օր է ունեցել, այն զերծ չի եղել նաև անակնկալներից։ Նա տարեդարձը նշել է իրենց ամառանոցում՝ ընտանիքի անդամների ու շատ մոտ ընկերների հետ միասին։ Տոնը չի անցել նաև առանց անակնկալների։

«Չափազանց մեծ անակնկալի եկա, երբ իմացա ինձ համար շատ կարևոր նվերի մասին։ Ընկերներս ինձ նվիրեցին նոր երաժշտական գործիք՝ վերջին սերնդի DJ-ական պրոֆեսիոնալ սարքավորման մասին է խոսքը։ Ու կարող եմ ասել, որ դա վերջին տարիներին ստացածս ամենաանսպասելի նվերներից մեկն էր, քանի որ միայն ես գիտեի, որ ցանկանում եմ այդ գործիքից ձեռք բերել»,- ոգևորված կիսվում է դերասանը։

Գոշը նշում է, որ առհասարակ թանկ նվերներ չի սիրում, սակայն այս մեկի համար անչափ ուրախ է, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կունենա աշխատել ու ավելի կատարելագործվել մասնագիտականում։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!