Երևանում դժբախտ պատահար Է տեղի ունեցել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:

Աղբյուրը հայտնում է, որ վարորդն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է եղել, ով զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Հիշեցնենք, որ ծանրորդներն երեկ էին վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությունից հետո տված հարցազրույցում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վստահեցրել էր, որ Տոկիոյի խաղերին նա պատրաստ կլինի 200 տոկոսով:

«Չստացվեց այն, ինչի համար գնացել էի Եվրոպայի առաջնությանը: Կա մի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակի գալ: Չեմ հուսահատվում, շարժվում եմ առաջ և Տոկիոյին 200 տոկոսով պատրաստ կլինեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ծանրորդը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best