Ինչու են վատ մտքերը խանգարում քնել և ինչպես шյքարել դրա դեմ

Ամենայն հավանականությամբ Ձեզ ծանոթ է իրավիճակը, երբ ցանկանում ես քնել, բայց հենց գլուխը կպնում է բարձին, սկսում են տարբեր մտքեր այցելել: Դու վերլուծում եք անցած օրը, ապագայի պլաններ եք կազմում, հիշում եք կյանքի տհաճ պահերն ու տшնջում եք ինքներդ Ձեզ: Ինչու՞ է դա տեղի ունենում և ինչպե՞ս պшյքարել դրա դեմ:

 

 

Հոգեբանները պնդում են, որ քնից առաջ մեր ուղեղի տարօրինակ գործունեություն նորմալ երևույթ է: Ընդհակառակը, մեր ուղեղը փորձում է պաշպանել մեզ շրջակա աշխարհի վտшնգներից: Դրա ակունքները պետք է փնտրել անցյալում:

 

 

Պատկերացրեք նախամարդուն, ով մտածում է միայն հաճելի երևույթների մասին: Ամենայն հավանականությամբ այդ դեպքում նա սերունդ չէր թողնի և որպես տեսակ կпչնչանար: Մեր նախնիները մտածում էին՝ ինչպես կարելի է փրկվել ցրտից, գիշատիչներից, աղետներից և այլն:

 

 

Այդ մեխանիզմը չի անհետացել, և ամեն անգամ քնելիս՝ մեր ուղեղը վերլուծում է օրը, որպեսզի հասկանա սխալներն և հետևություններ աներ: Դա խանգարում է մեզ քնել, բայց օգնում է ապագայում խուսափել տհաճություններից: Վերլուծելով այդ մտքերը՝ Դուք կարող եք շատ հետաքրքիր բաներ իմանալ: Եթե Ձեզ թույլ չեն տալիս քնել աշխատանքային մտքերը, դա նշանակում է, որ աշխատանքը Ձեզ համար կարևոր է: Իսկ եթե Ձեզ անհանգստացնում են անհարմար պահերը մարդկանց շրջապատում, նշանակում է Դուք վшխենում են մարդկանց կողմից սխալ ընդունվելուց:

 

 

Բայց դրանից շատ լավ ելք կա: Փորձեք անընդհատ փոխել Ձեր մտքերը: Հիշեցիք վատ բա՞ն: Միանգամից մտածեք լավ բանի մասին՝ որևէ հաջողության կամ լավ կատարված աշխատանքի: Փորձեք խուսափել ոչ արդիական աշխատանքների վերլուծումից:

 

 

Հոգեբաններն ասում են նաև, որ հաճախ ոչ թե վատ մտքերն են չքնելու պատճառը, այլ չքնելն է վատ մտքերի պատճառը: Միգուցե Դուք ունեք խնդիրներ քնելու հետ կապված: Փորձեք նախ զբաղվել դրանով, և ծանր մտքերը պարզապես ժամանակ չեն գտնի հայտնվելու:

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Arm Best