Ինչպես հասկանալ որ ոլորտում կարող եք իսկապես հաջողակ լինել ու դրանով գումար վաստակել

Կան նկարիչներ, ովքեր մեկ նկար վաճառելով՝ կարողություն են ձեռք բերում, իսկ ուրիշները, վաճառելով անգան հինգ նկար, չեն կարողանում ընթրել անգամ: Եվ այդպես է յուրաքանչյուր ոլորտում: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ որ ոլորտում Դուք կարող եք իսկապես հաջողակ լինել:

 

 

Ձեր անձնական առաքելությունը

Կյանքը իմաստալից է դարձնում մեր սիրելի գործը: Հենց այն գործը, որը ոչ միայն մեզ գումար է բերում, այլև հաճույք է պատճառում: Ավելին, սկզբում այն կարող է անգամ գումար չբերել, բայց մենք ամեն առավոտ արթնանում ենք և հաճույքով կպնում այդ գործին:

Շատերը դժվարանում են ձևակերպել՝ որն է իրենց կյանքի գործը: Բայց պարտադիր չէ, որ դա կոնկրետ մասնագիտություն լինի: Այն գտնելու համար հարկավոր է հասկանալ՝ ինչն է Ձեզ համար հետաքրքիր, ինչն է Ձեզ համար կարևոր, ինչպիսի մարդ եք Դուք և ինչ արժեքներ ունեք: Եթե դժվարանում եք ինքներդ այդ հարցերին պատասխանել, կարող եք դիմել հոգեբանի օգնությանը:

 

 

Հարցեր և պատասխաններ

Ձեր առաքելության մանրամասն պատկերը ստանալու համար հարկավոր է ուսումնասիրել դրա կողմերը: Հետևյալ հարցերին պատասխանելիս միացրեք Ձեր երևակայությունը, որպեսզի պատկերացումներն ավելի վառ լինեն:

1. Ինչպիսի՞ մարդիկ պետք է լինեն Ձեր կողքին:

2. Ովքե՞ր են նրանք:

3. Ի՞նչն է նրանց համար կարևոր:

Մի շտապեք և ամեն հարցին տրամադրեք մի քանի րոպե: Որքան մանրակրկիտ մոտենաք պատասխաններին, այնքան ավելի հեշտ կճանաչեք ինքներդ Ձեզ:

Հաջորդ քայլը գործողություններն են: Մտածեք՝ ինչով եք ավելի շատ սիրում զբաղվել:

1. Գրի առեք մինչև 20 նման գործ:

2. Մտածեք՝ ինչպիսին է Ձեր կատարյալ օրը:

3. Փորձեք հասկանալ՝ ինչեք զգում այդ գործերն անելիս:

Այժմ Ձեր կոչումի պատկերը սկսում է ձևավորվել: Ժամանակն է ուշադրություն դարձնելու մանրուքներին:

1. Ի՞նչ հմտություններ ունեք այս պահին:

2. Ի՞նչ հմտություններ կուզենայիք ձեռք բերել:

3. Ինչպե՞ս կարելի է այդ հմտությունները կիրառել այն գործերում, որոնք նշել եք:

Այժմ ժամանակն է բոլոր պատասխաններն իմի բերել: Պատասխանեք հետևյալ հարցերին՝ կարևորություն տալով Ձեզ զգացմունքներին.

1. Ինչու՞ են Ձեզ համար կարևոր հենց այդ մարդիկ:

2. Ինչու՞ են Ձեզ հետաքրքրում հենց այդ գործերը:

3. Ինչու՞ Դուք նշեցիք հենց այդ հմտությունները:

 

 

Առաքելություն և վարձատրություն

«Փողն ամենակարևորն է», «Փողը չարիք է» և նման սխալ արտահայտությունները մեր ուղեղում ներդրվել են դեռ փոքր տարիքից: Փորձեք կոտրել այդ կարծրատիպերը: Մի վա-խեցեք երազել: Եթե Ձեր ռեսուրսները կենտրոնացնեք միայն փող աշխատելու վրա, երբեք չեք հարստանա: Ամենակարևորն աշխատանքից հաճույք ստանալն է: Եթե Ձեր գործը հաճույքով անեք, ապա վաղ թե ուշ այն անպայման կվարձատրվի:

Facebook Comments
Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Arm Best