Կարծում եք՝ Երևանում շոգ է. Ուրեմն տեսեք ինչպիսին կարող է լինել իրական շոգը

Աշխարհի ամենաշոգ վայրերում ապրող մարդիկ Երևանյան շոգը դիտարկում են որպես զով եղանակ: Դե իհարկե, չէ՞ որ Լիբիայում, Եթովպիայում կամ Սուդանում ամռանը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50 աստիճան ըստ Ցելսիուսի: Այս վայրերում երբեմն անգամ մեքենաների պլաստիկ մասերն են հալվում:

Իմիջայլոց շոգն ավելի անտանելի է դառնում, երբ օդ խոնավ է կամ չափազանց ախտոտված: Նման դաժան եղանակ է Իրանի Ահվազ քաղաքում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 54 աստիճան, իսկ ախտոտվածության մակարդակը նորմայից բարձր է 18 անգամ:

 

 

Մեքսիկայի Մեխիկալա քաղաքում ամռանը համեմատաբար զով է, բայց 43 աստիճանը ջերմությունը չես կարող հաճելի անվանել: Այստեղ նվազագույն քանակությամբ տեղումներ են լինում: Ըստ էության այստեղ միլիոնավոր մարդիկ ապրում են չոր անապատում, որը լցված է տներով:

 

 

Անապատային Էլ-Պասո քաղաքը գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: Արևի սիրահարներն այն հաստատ կսիրեն. այստեղ տարին 300 օր արևոտ է: 46-48 աստիճան ջերմությունն այստեղ ոչ-ոքի չի զարմացնում, բայց տուրիստների համար դա կարող է շատ դաժան լինել:

 

 

Տեղափոխվենք Ավստրալիա: Ծովափնյա Պորտ Օգաստա քաղաքում այս տարի եղել է ռեկորդային ջերմաստիճան՝ 52 աստիճան ըստ Ցելսիուսի: Անցյալ տարի շոգից հալվում էր անգամ ասֆալտը:

Վարորդները, ովքեր մոռանում են ծածկել իրենց մեքենաների ապակին, կարող են վերադառնել և տեսնել, որ ներսում պլաստիկը մասերը հալվել են:

 

 

Իսկ վերջում կրկին վերադառնանք Մեքսիկա: Սան-Լուիս-Ռիո-Կոլորադոն մեր այսօր ռեկորդակիրն է: Ինչ-որ ժամանակ այս տարածքում տեղակայված էր միայն անապատային Սոնորան:

Այսօր, անհասկանալի պատճառներով, այս քաղաքում ապրում է ավելի քան 200 հազար մարդ: Ամառն այստեղ ավելի շատ նման է դժոխքի մասնաճյուղի: Ջերմաստիճանը գրեթե հաստնում է 60 աստիճանի ըստ Ցելսիուսի: Բայց մարդիկ ապրում են և շատ երջանիկ են։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best