Համաշխարհային զարգացումները շատ հաճախ կփոխվին և մենք հետևյալ դասերը պետք է քաղած լինենք վերջին պատերազմեն․ Արսեն Գուլիստանյան

Արսեն Գուլիստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրլեի հայրենակիցներ՝

Ինչպես գիտեք, այսօր՝ 22 նոյեմբեր 2020ը ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար Վճռի 100ամյակն է: Պարզ է, որ այս օրը շատ ավելի ուրախ պայմաններում հիշել կուզեինք, բայց հոգ չէ, վստահ ավելի լավ օրեր շուտով պիտի ունենանք, որով համաշխարհային զարգացումները շատ հաճախ կփոխվին և մենք պարտինք փորձել, առնվազն մեր կարելիություններով ամեն ինչ ի օգուտ մեզ դարձնել, որի համար հետևյալ դասերը պետք է քաղած լինենք վերջին պատերազմեն.

Դաս Ա.
Բոլորիս հայտնի է, որ այս չարաբաստիկ պայմանագիրը՝ անհամաչափ զինյալ ուժով, ակնհայտորեն պարտադրված է/էր մեզ…Նաև շատ ակնհայտ է, որ այս ելքը վաղուց ծրագրված էր, ոչ միայն մեր ոխերիմ թշնամիների կողմէ, այլ նաև մեր „ոխերիմ դաշնակցի“ կողմէ, որը երկրորդ շահառուն է/էր այս պայմանագրի…

մեծ քաղաքագետ ըլլալ պետք չէ, իմանալու համար, թէ ՌԴը երկար տարիներէ ի վեր կծրագրեր Հարավային Կովկաս զորգ մտցնել ու ռազմական հենակետեր ունենալը, որը ցավոք՝ հազարավոր հայորդիների կեանքի գնով և մեծածավալ հայապատկան հողերի կորստով կատարվեց…և այս բոլորը իրականացավ կրկին ռուսաթրքական լռելեայն համագործակցում և դավադրությամբ, ինչպես 100 տարի առաջ…

Դաս Բ.
Գիտակցելով՝ պահու նրբության և քաղաքագիտական ճկունության, չեմ ուզեր սադրել մեր հանրությունը, ի մասնավորի՝ ռուսական պետության դեմ, սակայն մենք պետք է գիտնանք, որ առնվազն մեր տարածաշրջանում մեզ իսկական դաշնակից այլ երկիր չկա, ներառյալ շատերի կողմից փայփայվող և մեզ „փրկող“ ՌԴը, որը ի սկզբանէ առաջնորդվում է/էր իր սեփական շահերով…

և մենք այսօր կտեսնենք, որ ՌԴը մեծ զորք կտեղադրէ Արցախ, այն վերածելով հսկայական կայազորի…: Նաև ՌԴ բարձրաստիճան պատվիրակության վերջին այցը Երևան և Բաքու, կփաստէ մեզ, որ այն ունի ավելի մեծածավալ ծրագրեր, որոնք հույսով ենք, որ մեր պետական անկախության և ինքնիշխանության դեմ չեն գործեր…

Դաս Գ.
Մեր կառավարությունը պարտի պայքարիլ այսուհետ, ամենայն խստությամբ, — ոչ-թավշյա, այլ երկաթյա…- նաև ներքին թշնամիների ու դավաճանների դեմ, որոնց, ի միջի այլոց, սև գործի արդիւնքով մենք հասանք այս օրին, արարք, որը կատարված էր նույն կերպ սեպտեմբեր-նոյեմբեր 1920ին և շուտափույթ դատել ու դատապարտելով այդ նախկինների ոհմակը…այն նաև պարտի վերանայել ու սրբագրել, ինչ որ կերպ, այս չարաբաստիկ պայմանագրի որոշ կետերը…

Դաս Դ.
Այսուհետ պարտինք բոլորս, առանց մի րոպե հապաղման, մեր երկրի տնտեսական, զինվորական և ընկերային վերելքը կարելի եղած բոլոր միջոցներով և շուտով ապահովել և սա անել, ոչ թէ անցյալի հնացած մտածելակերպ և ձևերով, այլ իսկական նոր, (ոչ-թավշյա) հեղափոխական տեսլական (ideal) և միջոցներով…

Դաս Ե.
Արևելյան Հայաստանի Հանրապետության (ԱՀՀ) ամենահրատապ հարցերեն մին նաև բնակչության քանակի և որակի բարձրացումն է, որի համար նաև զանգվածային ներգաղթը անհրաժեշտ է, որով միայն բնական ծնելիությամբ, հնարավոր չէ վերոհիշյալի բարելավումը…

Դաս Զ.
Ի վերջո, մեր ազգային-պետական տեսլականը պետք է միշտ ընդգրկէ և ուղղված լինի, պատմականորեն հայապատկան հողերու՝ — Արցախ, Նախիջևան և Արևմտյան Հայաստան -, ԱՀՀ հետ վերամիավորմանը, որը անկասկած անկարելի գործարք չէ, այլ կապված նաև աշխարհագրաքաղաքական զարգացումներով, շատ հնարավոր է, միայն պետք է հավատալ և ձգտիլ այն նպատակին, այլապես մեր պետության — շրջափակված ոխերիմ թշնամիներով ու „բարեկամներով“…- գոյատևումը կասկածի տակ է…Իսկ այս նպատակին հասնելու համար հարկավոր է, ի միջի այլոց, համագործակցիլ ավելի խոստումնալից, հզոր և վստահելի դաշնակիցների հետ…

Ցավոք՝ մանրամասնությունների համար տեղը հարմար չէ, հետևաբար առայժմ միայն այսքանը , սիրելիներ՝…

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best