Հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակում կա՞․ Ինչ է ասում այդ մասին ՌԴ ՊՆ

Հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակում կա՞․ Ինչ է ասում այդ մասին ՌԴ ՊՆ

Նախ նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Հայ-թուրքական սահմանին՝ մասնավորապես Իգդիրում, թուրքական զորք է կուտակվել։

ՌԴ ՊՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան զորք է կուտակել Իգդիրում՝ ՀՀ սահմանին: Այդ մասին «Լուրեր»-ի Մոսկվայի թղթակցին ասել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության նախարարության հետ ճշտել ենք, նրանք թուրքական զորքի կուտակման մասին որևէ տեղեկություն չունեն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում «Լուրեր»-ը հարց էր ուղղել նրան՝ հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակման մասին տեղեկությունների վերաբերյալ, և թե որքանով կարող է այդ նախաձեռնությունը վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Հարցին ի պատասխան՝ Զախարովան խոստացել էր ճշտել տեղեկությունը և ներկայացնել համապատասխան պարզաբանում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best