Հայ հրուշակագործների աննախադեպ հաջողությունները Գերմանիայում անկացվող միջազգային մրցույթում

Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անց է կացվում ամենամյա «Intergastra» միջազգային մրցույթը, որին մասնակցում են աշխարհի լավագույն հրուշակագործները։

Այս տարի մրցութը բացվել է փետրվարի 14-ին և կտևի մինչ փետրվարի 19-ը։ Չնայած այն հանգամանքին, որ մրցույթը դեռևս շարունակվում է, մեր հայ մասնակիցները արդեն հասցրել են գրավել բոլորի ուշադրությանը և արդեն իսկ ունեն 6 մեդալ։ Հայ հրուշակագործներն արժանացել են 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Միջազգային «Intergastra» մրցույթի շրջանակում կայացող խոհարարության օլիմպիադայում մեկ տաղավարի շուրջ ներկայացված են հրուշակագործներ Իսկուհի Համբարձումյանի, Մարինե Խալաթյանի, Կարինե Հարությունյանի, Սեդա Մազմանյանի, Մելանյա Սիմոնյանի աշխատանքները: Ընդհանուր թվով ցուցադրվել է 7 աշխատանք:

Իսկուհի Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ներկայացրել շաքարային ծաղիկներից: Մեր աշխատանքները հենց սկզբից ուշադրության արժանացան և ստացան իրենց գնահատականը, ինչի համար շատ ուրախ ենք: Մեր աշխատանքների վերաբերյալ դրական խոսքերի պակաս չի զգացվում»։

«Intergastra» միջազգային մրցույթը լավ հարթակ է նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու համար, քանի որ մրցույթին մասնակցում են հյուրանոցային, ռեստորանային, հրուշակագործության ոլորտի ընկերություններ, մասնագետներ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!