Հեշտացրեք տունը մաքրելու գործընթացը այս հնարքների միջոցով

Այս հետաքրքիր լայֆհաքերը կարող են խնայել Ձեր ժամանակն ու ուժերը: Եթե Դուք մաքրում եք փոշին խոնավ կտորով, և շատ եք տանջվում դժվար հասանելի հատվածների վրա, ապա այսօրվանից Ձեր կյանքը կհեշտանա: Իմացեք, թե ինչպես կարելի է պայքարել թոշու դեմ հեշտ և արագ:

Տնային բույսեր

 

 

Տնային բույսեր ունեցողները գիտեն՝ որքան բարդ է ամեն անգամ մաքրել տերևների փոշին: Սովորական կտորի փոխարեն օգտագործեք մազերի ֆեն: Հարկավոր է պարզապես միացնել սառը օդի ռեժիմը: Նույն կերպ կարելի է մաքրել գրապահարանը: Ապա հատակին ընկած փոշին պետք է մաքրել փոշեկուլով:

Փոշի ջեռուցման համակարգում

 

 

Ջեռուցման համակարգի ետևի փոշին մաքրելը շատ հեշտ է: Հարկավոր է պարզապես քանոնի վրա փաթաթել մի քանի խոնավ անձեռոցիկ և ամրացնել դրանք ռետինով: Այժմն նեղ հատվածներ մաքրելը շատ ավելի հեշտ կլինի:

Շերտավարագույրներ

 

 

Շերտավարագույրները մագնիսի պես դեպի իրենց են քաշում փոշում: Պարզապես ձեռքին հագցրեք փափուկ նասկի և հերթով մաքրեք բոլոր շերտերը: Ավելի հեշտ տարբերակ չկա:

Ստեղնաշարներ և էլեկտրական սարքեր

 

 

Ստեղնաշարի փոշին և մանր աղբը կարելի է հանգիստ մաքրել սեղմած օդով բալոնի միջոցով, որն այսօր վաճառվում է գրեթե բոլոր տնտեսական խանութներում: Այն շատ արագ մաքրում է փոշին:

Ծալքեր և դժվար հասանելի վայրեր

 

 

Հատկապես եթե ծակքերով իրերը նուրբ են, դրանք հատկապես դժվար է մաքրել: Պարզապես օգտագործեք դիմահարդարման վրձիններ:

Գինու բաժակներ

 

 

Բաժակները մաքուր պահելու համար պարզապես հարկավոր է դրանց վրա թուղթ դնել, անգամ եթե դրանք պահվում են պահարանի մեջ: Այդ կերպ փոշին չի հավաքվի բաժակների, ափսեների և այլ տարրաների մեջ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best