Հրաշալի արագ Զոլավոր Բիսկվիտ Թթվասերով՝ 2 րոպեում (Տեսանյութ)

Այսօր կներկայացնեմ իմ պատրաստած վերջին արագ բիսկվիտի տարբերակը՝ զոլավոր բիսկվիտ թթվասերով, փաստացի 2 րոպեում։ Արագ կխառնենք բաղադրիչներն և դեպի ջեռոց․ վերջ։

Բիսկվիտ Բաղադրիչներ

  • 2 ձու
  • Շաքարավազ — 200 գր․
  • Ձիթայուղ — 5 ճ․ գդ․
  • Թթվասեր — 200 գր․
  • Սոդա — 1 թ․գ դ․
  • Փխրեցուցիչ — 1 թ․գդ
  • Աղ- մեկ պտղունց
  • Վանիլին
  • Կակաո — 2,5 ճ․ գդ․
  • Ալյուր — 350-450 գր․

Զոլավոր Բիսկվիտ Քայլ առ քայլ

  • Մեզ այսօր նույնպես կօգնի իմ սիրելի հարիչը, որտեղ արագ կոտրենք 2 ձու
  • Ավելալացնենք 200 գրամ շաքարավազ
  • 5 ճաշի գդալ յուղ կամ ձիթայուղ կլցնենք
  • 200 գրամ թթվասեր կավելացնենք
  • Մեկ պտղունց աղ
  • Այսքանը հարեք մի փոքր և շարունակենք, արդեն փոշի բաղադրիչների հերթն է
  • Ալյուրի վրա կլցնենք կես թեյի գդալ վանիլին
  • Մեկ թեյի գդալ սոդա
  • Մի պտղունց աղ, այո քաղցր խմորներն անգամ մեկ պղունց աղի կարիք ունեն
  • Մեկ թեյի գդալ փխրեցուցիչ, եթե չունեք կարող եք վերջում քացախ լցնել դրա փոխարեն
  • Այսքան ալյուրը կմաղենք
  • Կանցնենք ձեռքով խառնելուն, ընթացքում ալյուր ավելացնելով, այնքան որպեսզի ստացվի այսպիսի խտության խմոր՝ պինդ թթվասերի պես
  • Ջեռոցի համար նախատեսված տապակի չորս բոլորը ձեթոտենք
  • Բիսկվիտի խմորի մեծ մասը լցնենք այս տարայի մեջ
  • Իսկ մանացածի վրա ավելացնենք կակաոյի փոշի և մուգ խմոր ստանանք
  • Եթե քիչ քիչ հաջորդաբար կենտրոնում լցնեինք ըստ գույների խմորը, կստանային արդյունքում զեբր կոչվող բիսկվիտ, իսկ ես այսօր կխառնեմ աբստրակտ կերպով, որպեսզի ստանամ զոլավոր կամ կետիկավոր բիսկվիտ

  • Կարելի է և թխել երկու գույնը իրար չխառնելով, կսատանանք երկու շերտով բիսկվիտ իրար մեջ թխված
  • Դե մենք ստացանք այն ինչ ստացանք 160 աստիճան ջեռոցում մոտ 40 րոպե թխելուց հետո
  • Կտրատենք, ինչպես սիրում ենք, մեր դեպքում այս տապակից ուղղանկյունաձև փորձենք կտրատենք, իհարկե ցանկալի է մի փոքր թողնենք սառի

  • Շաքարի փոշի ցանենք գեղեցկության համար և համտեսենք, մի արտասովոր ուտեստ չէ անշուշտ, բայց իմ պարզ բիսկվիտի տարբերակն է։

Հրաշալի արագ Զոլավոր Բիսկվիտ Թթվասերով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Աղբյուր

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!