Մարիամ Աստվածածնի «Յոթ վերք» հրաշագործ զորություն ունեցող սրբապատկերը

Ուխտագնացությունը հոգևոր և բարեպաշտական սովորույթ է, որը հիմնականում ձևավորվել է առաջին դարում, երբ քրիստոնյաները այցելել են Երուսաղեմ, որպեսզի տեսնեն Քրիստոսի կյանքի հետ կապված սրբավայրերը։

դարերի ընթացքում աշխարհով մեկ սփռվել են տարբեր ուխտատեղեր։ Հայաստանը աշխարըաշխաչհի այն երկրներից է, որը հարուստ է բազում սրբավայրերով ու հրաշագործ ուխտատեղիներով։ Այդ ուխտատեղիները այնպես են հայտնի դարձել իրենց հրաշագործ զորությամբ, որ դարձել են ոչ միայն տեղացի հավատացյալների, այլև օտարերկրացիների ուխտագնացության վայրերը։

Այսօր մենք Ձեզ են ներկայացնելու Սբ․ Աստվածածին կամ Յոթվերք եկեղեցին, որը գտնվում է Գյումրիում։

Եկեղեցին հայտնի է դարձել Մարիամ Աստվածածնի հրաշագործ նկարի շնորհիվ, որը գտնվում է այնտեղ։ Նկարը կոչվում Յոթ վերք և եկեղեցին էլ, որի անվանումը ի սկզբանե Սբ․ Աստվածածին է ժողովրդի կոմից տարիների ընթացքում անվանափոխվել է և այժմ կիրառվում են երկու տարբերակներն էլ։

․Հրաշագործ զորությամբ նկարում պատկերված է Աստվածածինը իր յոթ վերքերով։ Դրանք են․

․Հիսուսի տաճարին հանձնելը

․Եգիպտոս փախչելը

․տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը

․խաչը տանելը

․Հիսուսի մահը խաչին

․Հիսուսի մարմնի ստանալը

․Հիսուսի գերեզման դնելը

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։

Սրբապատկերի մոտ սկզբում ուխտի են գնացել հիմնականում վարդավառի տոնին։ Ժողովրդի հավատը այնքան մեծ է եղել սրբապատկերի նկատմաբ, որ 1831թ-ին Ներսես Աշտարակեցին այն տարել է Էջմիածին՝ տեղացիներին երաշտից փրկելու համար և այդպես էլ եղել է։ Էջմիածինցիները չեն շտապել այն ետ վերադարձնել և փորձել են հրաշագործ պատկերը պահել իրենց մոտ, սակայն ալեքսանդրապոլցիները, տեսնելով, որ սրբապատկերը ետ չեն բերում, գնացել են նրա ետևից և 1852թ-ին ստիպողաբար բերել այն Գյումրի, ուր մինչ այժմ էլ հանգրվանում է։

Facebook Comments
Գնահատականը
( 10 оценок, среднее 3.9 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best