Մեզ հարցնում են, թե ինչու՞ մենք դուրս չենք գալիս փողոց և չենք «պաշտպանում Փաշինյանին»․ ասեմ․․․․

Մեզ հարցնում են, թե ինչու՞ մենք դուրս չենք գալիս փողոց և չենք «պաշտպանում Փաշինյանին»․ ասեմ․․․․

Մեզ հարցնում են, թե ինչու՞ մենք դուրս չենք գալիս փողոց և չենք «պաշտպանում Փաշինյանին» այն ժամանակ, երբ հավաքներ են փորձում կազմակերպել նրա դեմ։ Նախ՝ Այդ, այսպես կոչված հավաքների մասնակիցների թիվը թույլ չի տալիս դրանց լուրջ վերաբերվել։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Ստեփանյանը։

 

Երկրորդը՝ Հայաստանում Կորոնավիրուսի համաճարակ է, այդ պայմաններում հանրահավաք հայտարարելը համարում եմ անպատասխանատու քայլ, քանի որ մենք պատասխանատու ենք մեր կողմից հրավիրված քաղաքացիների առողջության համար։ Եւ վերջապես երրորդը՝ Փաշինյանին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս բնակվող Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։

Նա լեգիտիմ առաջնորդ է և չունի կարիք առանձին պաշտպանության։ Պետք չէ համեմատել Հեղափոխության առաջնորդին նախկինում իշխանությունը զավթած անձանց հետ։ Մեր Ժողովուրդը պահապան է իր կողմից իրականացված Հեղափոխությանը և դրա առաջնորդին, այնպես որ մենք չենք պատրաստվում ամեն 20 հոգանոց ցույցին պատասխանել։ Դա անլուրջ է։

Դա մեր ժողովրդի բողոքի ակցիան չէ, դա դրսից ֆինանսավորվող, օտարի շահերը պաշտպանող, նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմից սնվող և դա վերադարձնել ցանկացող, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնողների հավաքներն են, որոնք չեն կարող ունենալ լուրջ արդյունք։

Մեր Ժողովուրդն ասել է իր խոսքը 2018 թվականին, դրանից հետո օրակարգ չի փոխվել և չի կարող փոխվել։ Մեր Հեղափոխությունը հասնելու է իր տրամաբանական ավարտին, Մեր Ժողովուրդը դրա երաշխավորն է։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best