«Մենակ մեզնից ու Հայաստանում ա չէ՞ էս նախադասությունները հնչում». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը բավական ակտիվ է սոցցանցերում։ Սակայն ի տարբերություն այլ հայտնիների, որոնց հրապարակումները հիմնականում վերաբերվում են անձնական, գործնական ու ընտանեկան կյանքին, դերասանը հիմնականում անդրադառնում է հանրությանը հուզող քաղաքական ու սոցիալական թեմաներին։

Այս անգամ էլ Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է կորոնավիրուսին համավարակին և դրա ֆոնին մեր հանրության մեջ տարածում գտած մտքերին։

Ըստ Սոս Ջանիբեկյանի, միայն մեր մոտ կարելի է լսել նման նախադասություններ․

«Իսկ վստահ մենակ մեզնից ու Հայաստանում ա չէ՞ էս նախադասությունները հնչում.
1) «Այ ախպեր, էսի ամերիկանա շինե, ընդե ինքը իրա փողերն ա հաշվում, մեկ էլ մի քանի հարց կա, էտի քցի տեղը վակցինան հանի, մեզ էլ հավայի քցել ա ջեբը»,
2) «Արա մեռնեմ կյանքիդ, էսի գծած թեմա էր չինացիքի համար, սաղ ակցիաները էժանցրին, իրանք սաղ ջրի գնով վեկալան, հմի էլ նայի, ոնց են գուլյատ անում»,
3) «Ապե՜ր, նայի ոնց ա էսի բռնել հավայի վիռուս են մուտացիա արել , որ հիվանդները ու ծերերը վարի էթան մի քիչ ջահելները շունչ քաշեն»,

4) «ապե ջան ուրեմն լսի, գրիպից հա էլ մարդ ա մեռե, պռոստը հիմա ինտերնետ կա դրա համար պանիկայա կոխե, դու մեռած մարդու նկար տեսե՞լ ես»,
5) «արա բրատս լավ էլ , էսի կամ նույն h1n1-ն ա, որը վեշնի էլ էղել ա, կամ էլ փորձարկում ա աշխարհի տերերի կոմից որ մյուսով ուժե սաղիս ծեփեն պատերին»,
6) արա լավ այ ախպեր լավ չես, էսի մեզ չի կպնի, մեր մեջ էնքան վիռուս կա, էսի որ թաթախվի մեջներս վախից կինքնամեկուսանա»։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!