Մենք չափազանց մեծ գին ենք վճարել, իսկ այսօր․ Տարոն Չախոյանի դիպուկ անդրադարձը ռազմագերիների խնդրին

Տարոն չախոյանը անդրադառնալով հայ ռազմագերիների և ադրբեջանական կողմում գտնվող քաղաքացիական անձանց գերության և նրանց հետ վերադարձնելու խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք չափազանց մեծ գին ենք վճարել, իսկ այսօր ամենակարևոր ու առաջնային խնդիրներից մեկը, եթե ոչ ամենակարևորն ու առաջնային խնդիրը, հայ ռազմագերիների վերադարձն է:

Պետք է անել ամեն բան, պետք է անել հնարավոր ու անհնարին ամեն բան Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների վերադարձի համար։
Ինչքան էլ չխոսենք կամ չբարձրաձայնենք, մեզնից յուրաքանչյուր ոք հստակ գիտակցում է, թե Ադրբեջանում անցկացրած ամեն օր որքան թանկ կարող է արժենալ ռազմագերիների համար։

Հայ ռազմագերիների վերադարձի ու անհայտ կորածների որոնողական աշխատանքների համար պատասխանատու է կառավարությունը։
Եվ ուրեմն, արեք հնարավոր ու անհնարին ամեն բան ժամ առաջ հայ ռազմագերիների վերադարձի համար։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best