Մեր ռեսուրսները վերականգնվել են, համալրվել են․ Ուզում են Լաչին հասնել, դա մեզ համար «կյանքի ուղի» է, ո՞վ կթողնի, որ հասնեն, թույլ չենք տա․ Կոմանդոս

Մեր ռեսուրսները վերականգնվել են, համալրվել են․ Ուզում են Լաչին հասնել, դա մեզ համար «կյանքի ուղի» է, ո՞վ կթողնի, որ հասնեն, թույլ չենք տա․ Կոմանդոս

Այսօրվանից բեկում է մտնելու մարտի դաշտում: Նոր համալրումներ ունենք, շուտով հաջողությունների մասին եք լսելու: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

«Մենք 24 օր դիմակայել ենք Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիային: Մենք հաշվարկել էինք, որ մեր թշնամին Ադրբեջանն է, մեր պաշարները, զենք-զինամթերքը, ամեն ինչը այդ առումով բավարար էին: Մենք կռիվ չէինք ուզում: Հայաստանը միշտ խաղաղության ճանապարհով է գնացել, չէինք ուզում հարձակվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ երբեք մենակ չի կռվել, ու այս պատերազմում ոչ միայն Ադրբեջանն է, այլ ներգրավված է նաև Թուրքիան, վարձկանները, և մենք մեծ կորուստներ ունեցանք՝ թե՛ մարդկային, թե՛ զինտեխնիկայի: «Բայց մեր ռեսուրսները վերականգնվել են, համալրվել են, բավարար են»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Կոմանդոսի խոսքով՝ մարտի դաշտում իրականացվում է նաև նահանջի մարտավարություն, որով շրջափակման մեջ է հայտնվում թշնամին. «Դա ցույց է տալիս մեր հերոսների, մեր հրամանատարների, սպաների ճիշտ մարտավարությունը: Բայց հիմա ուռա-ուռայի ժամանակը չէ»:

Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ զինադադարը Ալիևից կախված չէ. «Էրդողանը չի թողնում, որ զինադադար հաստատվի, բայց հիմա Ադրբեջանի համար դժվար վիճակ է ստեղծվել, և դա կստիպի խոսել զինադադարի մասին»: Կոմանդոսի դիտարկմամբ՝ եթե այսօր զինադադար հաստատվի, հայկական կողմի համար շահեկան կլինի. «Մեզ ձեռնտու կլինի. դա մեր հաղթանակը կլինի»:

Անդրադառնալով հակառակորդի վերջին օրերի ռազմական գործողությունների մարտավարությանը և նպատակներին՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Ուզում են Լաչին հասնել, դա մեզ համար «կյանքի ուղի» է, ո՞վ կթողնի, որ հասնեն, թույլ չենք տա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best