Մինչ սոցցանցերը ծփում են բացասական ինֆորմացիայով, մենք կբարձրացնենք, Ձեր տրամադրությունը պոզիտիվ ու հետաքրքիր փաստերով

Մինչ բոլոր սոցիալական ցանցերը ծփում են ատելությամբ և բացասականությամբ, մենք որոշել ենք Ձեր տրամադրությունը լավացնել դրական լուրերով և փաստերով: Աշխարհն այնքան էլ վատը չէ, ինչպես ներկայացնում են. ահա դա վկայող մի քանի փաստ։

Նորվեգացիները որոշում են ընդունել նավթահորեր չբացել Լոֆոտենյան կղզիներում, որպեսզի պահպանվի կղզու էկոհամակարգը , չնայած որ այնտեղ առկա է ավելի քան 53 միլիարդ դոլար նավթի պաշարներ։

Մալավիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի խորհրդարանի խոսնակ ընտրվեց կին պաշտոնյան: Էսթեր Չիլենջը չեղյալ հայտարարեց 1500 ամուսնություն անչափահաս աղջիկների հետ և նրանց ուղարկեց դպրոց:

Շվեդ դոնորները SMS- ով ստանում են շնորհակալություն ամեն անգամ, երբ նրանց արյունը մարդու կյանք է փրկում։

Թաիլանդի սուպերմարկետները դադաևեցին օգտվել պլաստիկ տոպրակներից և սկսեցին փաթեթավորել գնումները բանանի տերևներից պատրաստված տարրաներում։

Հոլանդիան դարձավ առաջին երկիրը ՝ առանց թափառող շների։

Հարավային Կորեան 65-ն անց մարդկանց համար պարային երեկույթներ է կազմակերպում՝ ծերության և միայնության դեմ պայքարել նպատակով։

Հռոմում մետրոյի տոմսի համար կարող եք վճարել պլաստիկ շշերով: Այսպիսով, արդեն հավաքվել է 350,000 շիշ:

Ամբողջ աշխարհում բրնձի ֆերմերները սկսում են օգտագործել բադերին դաշտերում ՝ թունաքիմիկատների փոխարեն: Բադերը ուտում են միջատներին և հանում մոլախոտերը առանց բրնձին դիպչելու։

Հոլանդիան հարյուրավոր ավտոբուսի կանգառների տանիքները պատում է ծաղիկներով և բույսերով` որպեսզի կանխի մեղուների ոչնչացումը։

Հնդկական գյուղը նշում է յուրաքանչյուր աղջկա ծնունդը `տնկելով 111 ծառ: Այսպիսով, արդեն տնկվել է 350,000 ծառ:

Նիդեռլանդները կառուցել են հինգ արհեստական ​​կղզիներ՝ հատուկ թռչունների և բույսերի պահպանման համար: Երկու տարի անց 30,000 թռչուններ են արդեն ապրում այնտեղ և աճում են բույսերի 127 տեսակներ:

NASA- ի արբանյակները արձանագրել են, որ աշխարհն ավելի կանաչ է դարձել, քան 20 տարի առաջ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!