Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Իմ Անուշ Հայաստան» նոր տեսահոլովակը։
Երգչուհին նշել է, որ տեսահոլովակին տվել են ժամանակակից լուծումներ և փորձել են նոր շունչ տալ հայկական ավանդույթներին և տոներին՝ բուրդ չփխելուն, խաղող ճզմելուն, լախտախաղին, Վարդավառին, Ջանգյուլումին և ոչ միայն:
Գունեղ և գեղեցիկ երգի պրեմիերան երկպագուներին ներկայացնելուց հետո այն արժանացել է բոլորի ուշադրությանը և համակրանքին:
Ներկայացնում ենք տեսահոլովակի վերաբերյալ մի քանի մեկնաբանություններ Իվետա Տոնոյանի երկրպագուներից.
Երբ սկզբից Like եմ անում ու նոր լսում, որովհետև վստահ եմ որ հաստատ լավն է լինելու։ Յուրահատուկ ես Իվետա ջան անուշ Հայաստանի պես
Ինչպես միշտ Իվետա Մուկուչյանը հիացնում է իր անզուգական կատարմամբ: Շնորհավորում եմ հիանալի եւ ստացված հոլովակի համար
Միշտ տարբերվող,ճաշակով ու գրագետ մոտեցում ամեն մանրուքին։Իվետան միշտ ուրիշ բարձունքի վրայա կանգնած։
Եկեք միասին վայելենք Իվետայի նոր երգի պրեմիերան