«Մի մեծ երազանք ունեմ․․․»․ Մանե Մխոյանը կարիերայի ու ամենանվիրական երազանքի մասին

Երիտասարդ դերասանուհի Մանե Մխոյանը դեռ նոր է սկսում իր առաջին քայլերը ֆիլմարվեստում, բայց արդեն հասցրել է ցույց տալ, որ այդ քայլերն անում է բավական հստակ։ Նա դեռևս ուսանում է Թատերական ինստիտուտում և այս տարի կավարտի մագիստրատուրան։ Բացի այդ երիտասարդ դերասանուհին փորձում է համատեղել և սովորում եմ նաև «Արվեստի կառավարում» բաժնում։

Ի տարբերություն ֆիլմերի, մանեն տևական ժամանակ թատրոնում է, և մասնակցել է մի շարք ներկայացումների։ Դրանցից է «Ոչինչ չի մնա» ներկայացումը, որը բեմադրել էր Հրաչ Քեշիշյանը։ Հենց այդ ներկայացման աշխատանքներից հետո էլ ռեժիսորից առաջարկ է ստացել մասնակցելու «Անատոլիական պատմություն» ֆիլմի նկարահանումներին։

Խոսելով ֆիլմի ու իր կերտած կերպարի մասին Մանեն նշում է․

«Մարմնավորել մի մարդու, ով իր մեջ ունի երեք ազգություն, բավականին դժվար է, ու երեք տարբեր ազգերի բնավորության գծեր համատեղելը կարծես անհնարին է, որովհետև միայն թվելով դրանք՝ թուրք, հայ, գերմանացի, մարդկանց բնավորության գծեր պետք էր ցույց տալ մի աղջկա մեջ»։

Խոսելով իր մասնագիտության ընտրունությունից, դերասանուհին խոստովանում է, որ դա իր մանկության երազանք չի հանդիսացել։ Մանկության տարիներին երազել է իրավաբան կամ բալետի պարուհի դառնալ, սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել իրագործել կյանքում։

Փոխարենը այժմ ունի այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս դրանք իրագործել բեմում կամ ֆիլմում, ինչպես օրինակ «Պատվի համար» ֆիլմում մարմնավորած Մարգարիտը, ով մասնագիտությամբ իրավաբան էր։

Խոսելով ապագայի մասին երիտասարդ ու խոստումնալից դերասանուհին նշում է, որ կցանկանար հայրենիքում
նկարվեն այնպիսի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն միջազգային շուկայում։ Եվ էական չի դրանք կլինեին լիամետրաժ, կարճամետրաժ, թե նույնիսկ սերիալներ։

Ինչ վերաբերվում է երազանքներին Մանե մխոյանը չի ցանկանում անկեղծանալ ու բացել փակագծերը․

« Ունեմ մի մեծ երազանք, որի մասին դեռ չեմ խոսում։ Հույս ունեմ, որ մի օր կիրականացնեմ դա, քանի որ միշտ փորձում եմ երազանքներս նպատակներ դարձնել ու կոնկրետ քայլերով գնալ առաջ և իրագործել դրանք։ Իսկ երբ իրականանա ամենամեծ երազանքս, խոստանում եմ, որ բոլորը դրա մասին կիմանան»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best
error: Content is protected !!