Նայեցի Մոսկվայի եռակողմ հանդիպման հայտարարությունը․ Արդյունքները այսպիսին են․ Շանթ Մկրտչյան

Ֆեյսբուքյան օգտատեր Շանթ Մկրտչյանը գրել է․

Նայեցի Մոսկվայի եռակողմ հանդիպման հայտարարությունը:
Արդյունքները այսպիսին են՝

Ալիևը ընդունեց, որ Նախիջևանի հետ նրանց կապը առանցքային թեմա չի, ինչի մասին հայտարարում էր Բաքվից, ու խոսեց ընդհանուր ճանապարհերի ապաշրջափակման մասին, նաև հասկացավ, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ կլինի մեր վերահսկողության տակ: Առաջի անգամ նշեց, որ ապաշրջափակումը ձեռնտու կլինի և ազերբեյջանի և Հայաստանի ժողովրդի համար:

Նշեց, որ Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում, այսինքն փակ է, ու պիտի մեր հարաբերությունները լավացնենք ու հարևանություն անենք:
Փաշինյանը շատ կարևոր հարցերի անդրադարձավ:

Նախ նշեց, որ ինքը դժգոհ է հանդիպման արդյունքներից, քանի որ գերիների հարցը վերջնական լուծում չստացավ:
Նա հակադարձեց Ալիևին, որ Արցախի հարցը լուծված չի, քանի որ կարգավիճակի հարցը լուծված չի: Նա հատուկ նշեց, որ այդ հարցը պիտի լուծվի, ոչ թէ այս ֆորմատով, այլ Մինսկի խմբի շրջանակներում: Հիշեցնեմ, որ վերջի օրերին որոշ քաղաքական գործիչներ ասում էին անհեթեթություններ ու մեղադրանքներ, որ Նիկոլը գնում է Մոսկվա, փաստաթուղթ ստորագրի Մինսկի խմբից հրաժարվելու համար:

Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ մեր համար առանցքայինը հարցը մնում է գերիների հարցը:
Ցրվեց ևս մի միֆ, որ պարտությունից հետո, Փաշինյանը չի կարա գնա բանակցությունների, կամ այնտեղ Պուտինը ինչ ասի, նա պիտի ստորագրի: Փաշինյանը շատ արժանապատիվ իրեն պահեց, հակադարձեց ու բարձրաձայնեց մեր շահերի մասին:

Հիմա խոսքս էն ապուշներին, որոնք չեին ուզում թողնեին, որ Փաշինյանը գնա Մոսկվա: Անասուններ, ձեր տիրոջ հրավերով էր գնում, դուք ինչի՞ էք իրար խառնվել, որ ձեր տերը ձեզ վերաբերվում է, ոնց մեր ժողովուրդը՝ թքած՞ ունի ձեր վրա: Մի քանի հորթ էլ Մոսկվայում էին հավաքվել, թէ բա, մենք էլ ենք էն հների նախիրից, ու ամեն ինչ կանենք, որ Ալիևի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ղեկավարի դուխը կոտրենք:

Է ձեզանից էդքան էլ հազիվ, բա հո Ալիևի դեմ պաստառներ չէիք բարձրացնի…
Հիշեցի մեր Հայկոին, որ ասում էր
Արաա ո՜ոնց եմ ես ձեզանից զզվում…

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best