«Նրանցից ո՞վ է մայրիկը»․ Վերա Բրեժնեւան չի տարբերվում դուստրերից․ երգչուհին լուսանկար է հրապարակել իրենց հանգստից

Ուկրաինական արմատներով ռուսաստանցի երգչուհի Վերա Բրեժնեւան, որը հայտարարել է իր ամուսնուն՝ Կոնստանտին Մելաձեին որդի նվիրելու մտադրության մասին, Instagram-ում հրապարակել է մի կադր, որում կերպարանք է ընդունել մեծացած դուստրերի հետ:

Լուսանկարում 38-ամյա արտիստուհին գրկախառնված է 20-ամյա Սոֆիայի եւ 11-ամյա Սարայի հետ, որոնք ծնվել են տարբեր հայրերից։

«Աղջիկների հետ արձակուրդը շատ արագ անցավ։ Մենք արդեն տուն ենք վերադարձել՝ աշխատանքի եւ ուսման։ Եվ սա մեր միակ համատեղ լուսանկարն է։ Եվ, հավանաբար Սառան միակ մարդն է, ով հրաժարվում է լուսանկարվել Վերա Բրեժնեւայի հետ», — լուսանկարը մակագրել է երգչուհին։

Աստղային մայրրիը գեղեցկուհի դուստրերի հասակակցի տեսք ուներ, եւ երգչուհու բաժանորդները չէին կարող չնշել այդ փաստը: «Երեք գեղեցկուհիներ», «Ո՞վ է մայրը. Տեսնում եմ միայն երիտասարդ աղջիկներին», «Հրաշալի գեներ», — ասել են երկրպագուները։

Հիշեցնենք, որ Բրեժնեւան 2015-ին գաղտնի ամուսնացել է 57-ամյա Մելաձեի հետ։ Հարսանեկան հանդիսությունն անցկացվել է Իտալիայում՝ մտերիմ մի քանի մարդկանց շրջանում։

Վերա Բրեժնեւան դուստերի, ինչպես նաեւ կրտսեր քրոջ՝ Վիկտորյա Գալուշկոյի (Ալեքսանդր Ցեկալոյի նախկին կնոջ) հետ հանգստանում էր ԱՄԷ-ում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best