Շատ հեշտ պատրաստվող ամառային ուտեստ, որն ոչ միայն համեղ է, այլև առողջարար․ Տեսանյութ

Իհարկե, յուրաքանչյուրս էլ ունենք սիրելի ուտեստներ՝ մսային կամ բանջարեղենային, որոնք պատրաստ ենք վայելել կլոր տարի: Բայց հարկավոր չէ մոռանալ, որ հիմա ամառ է, իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ ուտեստներ հասանելի են միայն այս սեզոնին: Իմիջայլոց այդ ուտեստների մեծամասությունը ոչ միայն ոչնչով չեն զիջում մեր սիրելի սնունդին, այլև երբեմն շատ ավելի համեղ են:

Նման մի շատ համեղ ամառային ուտեստ էլ այսօր կներկայացնենք Ձեր ուշադրությանը: Դրա պատրաստումը Ձեզանից շատ ժամանակ չի պահանջի՝ ընդհանուր առմամբ 35 րոպե, որից բուն պատրաստման վրա կծախսվի ընդամենը 15 րոպեն:

Եվ այսպես, այսօր կխոսենք դդմիկի ալադիի մասին, որը շատ փափուկ է և ախորժելի, իսկ հալված պանիրն ու ռեհան ավելացնում եմ վառ համեր: Կարող եք համեմել սիրելի սոուսով և վայելել:

 

 

Բաղադրանյութեր

  1. Դդմիկ — 700 գրամ
  2. Մանրեցված չորահաց — 60 գրամ
  3. Ձու — 2 հատ
  4. Մոցարելլա — 50 գրամ
  5. Պարմեզան — 30 գրամ
  6. Ռեհան — մի քանի ճյուղ
  7. Սխտոր — 2 հատիկ
  8. Աղ — ըստ ճաշակի
  9. Սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի
  10. Բուսական ձեթ — 3 ճաշի գդալ

Բաղադրատոմս

  • 1. Դդմիկները մանրացրեք խոշոր քերիչով և քամեք, որպեսզի հավելյալ հեղուկները զատվեն: Որպեսզի հեշտ լինի քամելը, կարելի է փաթաթել մառլյայով:
  • 2. Խառնեք դդիկը մանրացված չորահացի, ձվերի, քերած պանրի, մանրացված ռեհանի, ճզմած սխտորի, աղի և պղպեղի հետ:
  • 3. Թավայի մեջ միջին կրակի վրա տաքացրեք ձեթը, իսկ հետո փոքր-ինչ իջեցրեք կրակը:
  • 4. Լցրեք պատրաստված մասսան թավայի վրա ալադիների չափով և յուրաքանչյուր կողմը տապակեք 4-6 րոպե:

Համեղ ալադիները պատրաստ են մատուցման: Կարող եք զարդարել ըստ ճաշակի:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best