Ով է «Փափուկ խաղալիք» սիթքոմի Մանեն․ Հետաքրքիր փաստեր ու լուսանկարներ

«Փափուկ խաղալիք» նոր սիթքոմը շատ կարճ ժամանակում հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ և երկրպագուների մեծ բանակ հավաքեց։

Թերևս սինթքոմի հաջողությունը պայմանավորված էր արդեն իսկ ծանոթ ու սիրված սյուժեով, դրանում առկա հումորով, ինչպես նաև դերասանական կազմով, որտեղ ընդգրկված են, թե հայտնի ու սիրված դերասաններ, թե սկսնակ։

Վերջիններիս թվին է պատկանում Իլոնա Մկրտչյանը հանդիսանում է գլխավոր կերպարին մարմնավորող Մկրտիչ Արզումանյանի դստեր՝ Մանեի դերակատարը։

Իլոնան ուսանողուհի է․ նա սովորում է Ճարտարապետության եւ շինարարության քոլեջում: Իլոնան դերասանական ուսում չունի, բայց ինչպես ինքն է նշում նկարահանումների ընթացքում շատ խորհուրդներ է ստանում արդեն փորձառու դերասաններ Մկրտիչ Արզումանյանից և Անուշիկ Առաքելյանից, ովքեր ֆիլմում մարմնավորում են իր կերպարի ծնողներին, իսկ ֆիլմից դուրս նույն ծնողական հոգատարությամբ աջակցում իր առաջին քայլերը այս ասպարեզում։

«Իմ խաղընկերներից հատկապես ուզում եմ առանձնացնել Մկրտիչ Արզումանյանին, ով կադրից դուրս միշտ ուղղորդում է ինձ եւ քաջալերում: Կարծում եմ՝ նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում որեւէ ասպարեզում՝ հատկապես այս ոլորտում, շատ կարեւոր է ունենալ այնպիսի մարդ, ինչպիսին Մկրտիչն է. նա բացառիկ մարդ է եւ դերասան»։

Իլոնայի համար «Փափուկ խաղալիքը» նրա առաջին հեռուստատեսային նախագիծն է, սակայն փորձ է ունեցել էպիզոդիկ դերում նկարահանվելու ռուսական արտադրության ֆիմում:

««Փափուկ խաղալիք»-ում հայտնվեցի քասթինգի միջոցով, եւ մի քանի հանդիպումից հետո հաստատվեց, որ հենց ես եմ լինելու Մանեի կերպարում: Նկարահանումների ընթացքում շատ դժվարություններ են լինում, բայց քանի որ կրկին աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ, նրանց խորհուրդների շնորհիվ դրանք հաղթահարելի են դառնում»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best