«Որոշել եմ չմայրանալ»․ ահա, թե ինչն է դերասանուհի Անի Պետրոսյանին նման որոշման դրդել

Դերասանուհի Անի պետրոսյանի համար կանանց միամսյանկը շատ բուռն սկսվեց՝ ներկայացման փորձից հետո տղամարդ գործընկերները գեղեցիկ ձևով ու ծաղկեփնջերով շնորհավորել են նրան ը փոքրիկ խնջույք կազմակերպել։

Սակայն միամսյակի ընթացքն ու ավարտը, ինչպես շատերի մոտ այս ինքնամեկուսացման ընթացքում, ձանձրալի էր։ Դերասանուհին նշում է, որ իր էությամբ ակտիվ մարդ է ու պասսիվ առօրյան իր համար չէ․

«Պարապությունից սկսել եմ կիթառ նվագել: Առանձնացրած կարեւոր ֆիլմեր ունեի, նայեցի, գիրք եմ կարդում: Շատ բան եմ հասցրել անել, տունը ծայրից ծայր վերադասավորել եմ: Արդեն չգիտեմ՝ ինչով զբաղվեմ. նյարդերս տեղի են տալիս: Ակտիվ մարդ եմ, հիմա էներգիա չեմ ծախսում, ինչի պատճառով ամբողջ գիշեր արթուն եմ մնում, երազում եմ աշխույժ կյանքի մասին: Նույնիսկ կարող եմ երկու օր չքնել, բայց այ, անգործությունը դաժան է ինձ համար»:

Չնայած ինքնամեկուսացման հանգամանքին շատ հայ հայտնիներ ապրիլի 7-ին իրենց սոցցանցի էջերում հրապարակումներով հանդես եկան՝ ցույց տալով իրենց արված անակնկալները կամ շնորհավորելով իրենց մայրիկներին։ Անին ևս նրանց շարքում էր։

Նա մայրիկին շնորհավորելով ապրիլի 7-ի կապակցությամբ, գրել է. «Հենց հիմա դրսում եմ, ու այնքան սիրուն անձրեի է… Այնքան սիրուն, որ ուզում եմ ափերս պարզեմ, կաթիլները հավաքեմ ու տանեմ մորս նվեր: Երեւի ես երբեք մամա չդառնամ: Այս որոշումն իր պատճառներն ունի»:

Երկրպագուների ու լրագրողների մոտ հարց աառաջացավ, թե որն է նման որոշման դրդապատճառը։ Դերասանուհին պատասխանելով լրագրողների հարցերին նման պարզաբանում էր տվել․

«Ճիշտն ասած՝ չմայրանալու որոշումս վաղուց եմ կայացրել, միգուցե հետո մտափոխվեմ, բայց այս պահին այն հաստատ է: Սիրում եմ կյանքը, բայց չեմ ուզում իմ երեխան այս աշխարհում ապրի: Այս աշխարհն անվտանգ չէ մարդկանց համար, այն հոգի գողացող է դարձել:

Գրառումս կարդալուց հետո շատերը կկարծեն, որ չեմ կարողանում ամուսնանալ, դրա համար եմ այդպես մտածում, թող անհամեստ չհնչի, բայց ինձ սիրող կամ ինձ հետ ամուսնանալ ցանկացող տղամարդկանց պակաս չեմ ունեցել եւ չունեմ, ուղղակի մինչ օրս չեմ գտել այն միակին, որի հետ ուզում եմ անցկացնել կայնքի մյուս տարիները»։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best