Պահածոների ժամանակն է․ ինչպես ստերիլիզացման գլխացավանքը դարձնել հաճելի զբաղմունք

Ինչ փակողներ էլ պատրաստեք, շատ կարևոր է, որ բանկաները լինեն ստերիլ։ Անգամ եթե խոսքը գնում է թարմ մթերքների կամ կանաչիի մասին, բանկաները պետք է շատ մաքուր լինեն։ Պարզապես ջրով լվալով ստերիլություն չես ունենա, չէ՞ որ ցանկացած ջրում կարող են միկրոբներ լինել։

 

 

Հատկապես, եթե ստերիլիզացումը երկար ժամանակ չի խլում։ Ահա արագ ստերիլացման մի քանի տարբերակ։

Իհարկե, նախևառաջ հարկավոր է բանկաները շատ լավ լվանալ։ Դրա համար պետք է օգտագործել ոչ միայն ամանի լվացման հեղուկ, այլ նաև սոդա։ Վերջում հարկավոր է բանկաները պարզաջրել մաքուր ջրով։

Տարբերակ 1՝ տատիկի մեթոդ

Հարկավոր է բանկաները դնել եռման ջրի գոլորշու վրա և թողնել 7 րոպե։ Շատ փորձված, հուսալի տարբերակ է, բայց նաև անհարմար։ Ամեն բանկան երկար է ստերիլիզացվում, գումարած դրան հարկավոր է սպասել, որ ջուրը եռա։ Հարկավոր է նաև բանկաները ստերիլ պահել, մինչ մյուսները ստերիլիզացվեն։ 5 բանկայի համար կարող է կես ժամից ավել հարկավոր լինի։

Այս տարբերակը շատ հարմար է մեծ երեքլիտրանոց բանկաների համար։

 

Տարբերակ 2՝ ցանցով

Վերցնում եք թավա կամ կաթսա, լցնում եք եռացրած ջուրը, վրան դնում եք սովորական ջեռուցիչի կամ սառնարանի ցանց և բանկաները շարում եք վրան։ Ցավոք այս տարբերակը նույնպես երկարատև է, հարկավոր է 10-15 րոպե։

 

 

Տարբերակ 3՝ եռացում

Սա ամենահարմար տարբերակն է փոքր բանկաների համար։ Պարզապես դնում եք կաթսայի մեջ և եռացնում։ Տևում է ընդամենը 2-3 րոպե։

 

 

Տարբերակ 4՝ քացախով

Հարկավոր է սննդային քացախ՝ 9%

Լցնում ենք բանկայի մեջ ու լավ թափահարում, որ բակտերիաները վերանան։ Պետք է սպասել, որ քացախը ցնդի, իսկ վերջում լավ լվալ, որ քաղախի հոտը չմնա։

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best