Պուտինը և Էրդողանը քննարկել են հունվարի 11-ի հանդիպումը

ՌԴ նախագահ Պուտինն իր թուրք գործընկերոջը համառոտ ներկայացրել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը՝ հայտնում է Կրեմլի կայքը:

Ընդգծվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկը Ադրբեջանի և Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումն է, խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը, հնարավոր է եղել համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլերի վերաբերյալ:

Ռեջեփ Էրդողանն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական գործընթացում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին՝ ներառյալ տարածաշրջանի տնտեսական զարգացումն ու փոխշահավետ նախագծերի խթանումը: Առանձին քննարկվել են ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման որոշ նրբությունները, որը վերահսկելու է հրադադարը հակամարտության գոտում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best