«Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ»․ Գաբի Գալոյանը եղբայրը վերադարձել է տուն (ֆոտո)
Երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։ Վերջինս զինվորական համազգեստով է։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում է կատարել․
«Մեր լեյտենանտը Ջաբրաիլում կռիվ տալուց հետո վերադարձավ տուն։ Տարոսը բոլոր ողջ մնացածներին։ Աստծով։ Եղբայրս, իմ հերոսը։ Մեր ուրախությունը կլինի լիարժեք երբ տուն կվերադառնան բոլորը»։
Ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում երգչուհին նշել էր․
Ես մշտապես հաղթող ազգի ոգին իմ ներսում՝ բջիջներովս զգալով եմ երգել Հայրենասիրական երգեր մի քիչ էլ ագրեսիվ հպարտությամբ ու միշտ էլ նույն ոգով շարունակելու եմ երգել.. Հայ զինվոր դու բոլորիս համար հաղթանակած ես դու ամենահզորն ես հազար փառք քեզ
Facebook Comments