ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն․ Մանրամասներ

Մոտ օրերս ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Մոտ օրերս, հավանաբար, մինչև այս ամսվա վերջ, ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեսթի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուք գործել ՌԴ տարածք: Այս մասին հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն կորոնավիրուսով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին:

«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ես հույս ունեմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու»,- նշեց Գրիգորյանը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm Best